ԻՊ գրոհայինները դպրոց են գնդակոծել. 9 երեխա է զոհվել

© Sputnik / Stringer / Անցնել մեդիապահոցСитуация в Сирии
Ситуация в Сирии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երեքշաբթի առավոտյան ահաբեկիչներն ականանետներից գնդակոծել են Դեյր Զոր քաղաքի դպրոցը։ Արկերն ընկել են ուսումնական հաստատության կենտրոնական հրապարակ

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի- Sputnik. «Իսպանական պետության» (արաբերեն` ԴԱԻՇ) ահաբեկիչներն ականանետներից գնդակոծել են Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Դեյր էր Զոր քաղաքի դպրոցը։

Ինչպես երեքշաբթի ՌԻԱ Նովոստիին է հայտնել քաղաքապետարանի աղբյուրը, գնդակոծության հետևանքով մահացել է 9 երեխա, 15-ը վիրավոր կա։

«Ահաբեկիչներն ականանետներից գնդակոծել են Հրաբիշ թաղամասում գտնվող դպրոցը։ Գնդակոծությունը եղել է այսօր առավոտյան, մահացել է 9 երեխա»,- հաղորդել է գործակալության զրուցակիցը։

Սիրիական ազգային գործակալությունը, հղում անելով սեփական աղբյուրին, հաղորդում է, որ արկերն ընկել են կենտրոնական հրապարակ։ ՆԳՆ-ի աղբյուրը հաստատել է 9 դպրոցականների մահվան և 15-ի վիրավորվելու մասին տեղեկությունները։

 

Լրահոս
0