Մամուլի ասուլիս. ինչպե՞ս չթունավորվել Ամանորին

© Sputnik / Асатур Есаянц / Пресс-центр Sputnik Армения
Пресс-центр Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը կպատմի, թե ինչպես խուսափել թունավորումներից Ամանորի տոներին

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի– Sputnik. Չորեքշաբթի` դեկտեմբերի 23–ին, ժամը 12։00-ին, Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում («Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, հասցե` Ամիրյան 4/7, 4-րդ հարկ) տեղի կունենա մամուլի ասուլիս` «Ինչպես խուսափել թունավորումներից Ամանորի տոներին» թեմայով։

Մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի գլխավոր թունաբանը կներկայացնի որոշ վիճակագրական տվյալներ թունավորումների մասին և արժեքավոր խորհուրդներ կտա Նոր տարվան ընդառաջ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։

Երևանում Sputnik մուլտիմեդիոն միջազգային մամուլի կենտրոնի ղեկավարն է Հասմիկ Սահակյանը։

Հեռախոսահամար` +374 (94) 18-33-77։

Լրահոս
0