00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2015թ.–ը հաջող տարի էր Հայաստանի գյուղատնտեսության համար

© Sputnik / Виталий Тимкив / Անցնել մեդիապահոցУборка зерновых на Юге России
Уборка зерновых на Юге России - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2016թ.–ի կարևոր ցուցանիշ դարձավ ցանքատարածությունների ավելացումն ավելի քան 18 725 հեկտարով

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի– Sputnik, Արման Վանեսքեհյան. Հայաստանի գյուղատնտեսության ոլորտն ի սկզբանե արժանի էր կառավարության սևեռուն ուշադրությանը։ Առաջին հերթին այն պատճառով, որ երկրում լուրջ մեքենաշինական և հաստոցաշինական արտադրության բացակայության պայմաններում այն կարող է ապահովել ոչ միայն պարենային անվտանգությունը, այլև լուրջ աջակցություն դառնալ Հայաստանի բյուջեի համար։

Հատկապես եթե տարին բերքառատ է լինում, ինչպես այս տարի, բյուջեում եկամուտների ավելացումն օգնում է փոխհատուցել այն կորուստները, որոնք կրել է ռուբլու անկման պատճառով և, հետևաբար, բնակչության այն խավի եկամուտների նվազման, որն ապրում է Ռուսաստանից փոխանցումների հաշվին։

Այս տարի գյուղատնտեսությունում հաջողություններն իսկապես զգալի են։ Գյուղնախարարությունը որպես ձեռքբերում ներկայացնելու շատ բան ունի։ Երեքշաբթի ամփոփելով անցնող տարվա արդյունքները` Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը մի շարք թվեր ներկայացրեց, որոնք կարող են տպավորել ոչ միայն մասնագետներին, այլ նաև հասարակ քաղաքացուն։

Արդեն շոշափելի են ուղղության արդյունքները, որով ընթանում են կառավարությունը և գյուղնախարարությունն արդեն հինգ տարի։ Իսկ այդ ուղղությունը միտված է մի շարք գլոբալ խնդիրների իրագործմանը` կապված երկրում գյուղատնտեսության աջակցության հետ։


«Խոսքը գյուղացիական և ֆերմերային տնտեսությունների համար այնպիսի կարևոր ոլորտների սուբսիդավորման մասին է, ինչպիսիք են վառելիքով, սերմացուով, ֆինանսական վարկերով ապահովությունը, որոնք անհրաժեշտ են արտադրության ծավալների ավելացման և, այսպես կոչված, անպետք հողերի մշակման համար»,– լրագրողներին ասաց Գալստյանը։


Արդյունքն առայժմ չի գրանցվել վիճակագրական ծառայությունների կողմից, սակայն գյուղատնտեսության նախարարությունն արդեն հաշվել է գյուղատնտեսության ոլորտի 15 տոկոսի աճ, որի 11 տոկոսը բաժին է ընկնում գյուղատնտեսական վարելահողերի ավելացմանը և բուսաբուծությանը։


«Այս տարի զգալիորեն ավելացել է նաև գյուղացիական և ֆերմերային տնտեսությունների կողմից աճեցվող արտադրանքի ծավալը։ Աճեցվել է 369,4 հազար տոննա ցորենի բերք, ինչը շուրջ 10 տոկոսով ավել է անցած տարվա 338,1 հազար տոննայի համեմատ։ Նույն միտումն առկա է կարտոֆիլի բերքի ոլորտում` 776,6 հազար տոննա` անցած տարվա 733,1 հազար տոննայի համեմատ։ Ինչ վերաբերում է բանջարեղենին, ապա այդ թիվը կազմել է 10 337 հազար տոննա` անցած տարվա 954,6 տոննայի փոխարեն»,– ասաց Գալստյանը։


Եվս մեկ ձեռքբերում է այս տարի հանրապետությունում ավելի քան 18 725 հեկտարով ցանքատարածությունների ավելացումը։ Պետք է նշել, որ վերջին ցուցանիշը շատ կարևոր  է գյուղատնտեսությունում, որը վկայում է այն մասին, որ ոլորտն ավելացրել է ծավալները ոչ միայն հաջող տարվա շնորհիվ, այսինքն` էքստենսիվ, այլ նաև նախարարության և կառավարության ոլորտային մասնագետների աշխատանքի արդյունքում։

Լրահոս
0