00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:53
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Աշոտ Մանուչարյանի հարցազրույցի առնչությամբ

© Photo : PhotolureВаан Ширханян
Ваан Ширханян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հարցը շատ նուրբ համարելով և՛ փորձագետները, և՛ Վահան Շիրխանյանին ճանաչողները առաջարկում են սպասել նախաքննության ավարտին կամ դատավարությանը

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի– Sputnik. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել` կապված Աշոտ Մանուչարյանի հարցազրույցի հետ, որը նա տվել էր Վահան Շիրխանյանի ձերբակալության առիթով։

ՀՀ ԱԱԾ-ից նշում են, որ Արթուր Վարդանյանի գլխավորությամբ ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեղադրանքով ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ձերբակալության մասին ՀՀ ԱԱԾ հայտարարությունը հասարակական մեծ հնչեղություն ստացավ:

Այս ձերբակալության, այնուհետև դատարանի կողմից կալանավորման որոշման շուրջ մամուլում և էլեկտրոնային լրատվամիջոցներում բազմաթիվ կարծիքներ ու մեկնաբանություններ հնչեցին, բայց հիմնականում առանց գնահատականների: Հարցը շատ նուրբ համարելով և՛ փորձագետները, և՛ Վահան Շիրխանյանին ճանաչողները առաջարկում են սպասել նախաքննության ավարտին կամ դատավարությանը:


«Այս համատեքստում բացառություն է 1-in.am գործակալությանը տրված Աշոտ Մանուչարյանի հարցազրույցը, որում հանցավոր համագործակցության խմբի բացահայտումը նա որակում է որպես «արկածախնդրություն», իսկ Վահան Շիրխանյանի ձերբակալությունը՝ «ռազմական գործողությունների ընթացքում դավաճանության հավասար գործողություն»»,- ասված է հայտարարությունում:


ԱԱԾ-ում կարծում են արկածախնդրություն որակումն առավել քան հարիր է հենց Աշոտ Մանուչարյանի նշյալ ելույթին, որն ամբողջությամբ հիմնված է անձնական, կողմնակալ, զգայական ենթադրությունների, մեկնաբանությունների և դրանց իսկ վրա կառուցված հետևությունների վրա:

«Թերևս, անհրաժեշտ է հիշեցնել Ա.Մանուչարյանին, որ ՀՀ իրավապահ մարմինները, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը գործում են միշտ և բոլոր իրավիճակներում՝ իրականացնելով Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացիների անվտանգության պաշտպանությունը, և որ այս կամ այն ձերբակալությունը պայմանավորված չէ իրավիճակով, այլ նախաքննական մարմնի ունեցած բավարար նյութերով: Կարծում ենք, 1991-93թթ. ՀՀ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդատուին պետք է հայտնի լինի, որ նման որոշումները չեն կայացվում նպաստավոր կամ անբարենպաստ իրավիճակները, բարեկամական-ընկերական հարաբերությունները հաշվի առնելով, և որ ՀՀ սահմանների անխոցելիությունը կախված չէ, որևէ պաշտոնյայի, այդ թվում՝ պաշտպանության նախկին փոխնախարարի անձից»,- նշված է հայտարարությոնում։

Ըստ ԱԱԾ-ի` առավել քան ակնհայտ է, թե Արթուր Վարդանյանի գլխավորությամբ հանցավոր համագործակցության գործունեությունը ինչ վտանգ էր պարունակում ՀՀ քաղաքացիների կյանքի, անվտանգության և ՀՀ ներքին կայունության համար, ինչը իր իսկ կողմից մատնանշված «ռազմական գործողությունների» պայմաններում աղետալի հետևանքներ կարող էր ունենալ:


«Հասկանալի է, որ հասարակական բարձր հնչեղություն ունեցող այս դեպքը Աշոտ Մանուչարյանի համար սեփական անձի վրա ուշադրություն հրավիրելու, իր մասին հիշեցնելու առիթ է։ Նույնիսկ այս պարագայում, խորհուրդ ենք տալիս առաջնորդվել առողջ բանականությամբ, քանզի ՀՀ օրենսդրությամբ իրենց գործառույթներն իրականացնող մարմինների գործողությունների որակումն իբրև «պետական դավաճանություն», մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում»,- ընդգծել են ԱԱԾ-ից։


Հայտարարության հեղինակները նշել են, որ մեկնաբանությունների և գնահատականների լրջությունն ուղղակիորեն կախված է դրանց հեղինակների արհեստավարժությունից ու փորձառությունից, հետևաբար յուրաքանչյուր ոք կարող է կարծիք հայտնել այն մասին, ինչից քիչ թե շատ հասկանում է:

Ваан Ширханян - Sputnik Արմենիա
Վահան Շիրխանյանին ձերբակալել են զինված խմբի գործով
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58216515 քրեական գործով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով սահմանված կարգով, 19.12.2015թ.-ին ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը:

Լրահոս
0