00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում ուժի մեջ է մտել նոր Սահմանադրության առաջին 4 գլուխը

© SputnikКонституция
Конституция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դեկտեմբերի 22–ին ուժի մեջ է մտել նոր Սահմանադրության 4 գլուխը, այն ամբողջությամբ կսկսի գործել 2018թ.–ի գարնանը

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի– Sputnik. Նոր Սահմանադրության` դեկտեմբերի 21–ին ուժի մեջ մտած առաջին չորս գլուխները ենթադրում են փոփոխություններ պետական կազմակերպման ձևում, Sputnik Արմենիա ռադիոյի եթերում ասաց ՀՅ Դաշնակցությունից պատգամավոր Արծվիկ Մինասյանը։


«Ուժի մեջ է մտնում չորս գլուխ, որոնցից առաջինը վերաբերում է պետական կազմակերպման ձևին, ինչպես նաև այն արժեհամակարգին, որն ընկած է պետության հիմքում։ Դա ոչ միայն սոցիալական, իրավական և ժողովրդավարական պետությունն է, այլև տնտեսական կարգի հիմունքները, որոնք ենթադրում են շուկայական սոցիալական հարաբերություններ, պետական քաղաքականություն` ուղղված սոցիալական հավասարությանը»,– ասաց Մինասյանը։


Նրա խոսքով` Սահմանադրության առաջին գլխի մեկ այլ փոփոխություն կլինի ընտանիքի ինստիտուտի պաշտպանությունը։

«Սահմանադրությունում առաջին անգամ ընտանիքն ամրագրվում է որպես ժողովրդի վերարտադրության կարևոր տարր»,– ասաց Մինասյանը։

Նա նշեց, որ երկրորդ և երրորդ գլուխները վերաբերում են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին։


«Հատկապես կարևոր է երկրորդ գլուխը, որտեղ քաղաքացիական և քաղաքական իրավունքները չեն կարող սահմանափակվել ոչ մի վարչական մարմնի կամ կառույցի կողմից, եթե դա չի  նախատեսվում Սահմանադրությամբ»,– ասաց Մինասյանը։


Նրա խոսքով` այդ նորմերը չեն կարող միանգամից ուժի մեջ մտնել, սակայն պետությունը պետք է ղեկավարվի արդեն փոփոխված կետերով։

Ինչ վերաբերում է չորրորդ գլխին, պատգամավորը նշեց, որ այն վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմիններին։ Նրա խոսքով` ընտրությունների մասին նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո տեղական իշխանությունները կընտրվեն 5 տարով, և հնարավոր կլինի ոչ ուղիղ քվեարկությունը։

Մինասյանը նշեց, որ նոր Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 4 փուլով, որոնցից վերջինը կսկսի գործել 2018թ.–ի ապրիլից։

Դեկտեմբերի 6-ին կայացած Սահմանադրական փոփոխություններին «այո» է քվեարկել մասնակիցների 63.37%-ը կամ 825.521 ընտրող, «ոչ» է ասել մասնակիցների 32.36% կամ 421.568 ընտրող:

Լրահոս
0