00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ–ի պատժամիջոցները հասան հայերին

Բաժանորդագրվել
Ամերիկյան պատժամիջոցները չեն խանգարի ռուսական ՎՏԲ բանկի «դուստրերին», հավաստիացնում է ՎՏԲ–Հայաստան բանկի ղեկավարությունը

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի- Sputnik, Արման Վանեսքեհյան. ԱՄՆ-ն դեռևս երկու տարի առաջ «պատժամիջոցային» պատերազմ է սկսել Ռուսաստանի դեմ։ Ու այսօր փաստորեն այդ պատերազմը ոչ միայն շարունակվում է, այլ նաև` նոր թափ ստանում։ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների հսկողության վարչությունն օրեր առաջ պատժամիջոցների նոր ցուցակ է հրապարակել։

Ոլորտը վերահսկող գերատեսչությունը, ինչպես նաև պաշտոնական Վաշինգտոնը համարում են, որ այդ քայլն անում են Կրեմլի վրա ճնշումն ուժեղացնելու համար, իբր Մինսկյան համաձայնագրով ստանձնած պարտավորությունները Ռուսաստանին ստիպելու նպատակով։ Ամեն դեպքում ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների հսկողության վարչության տնօրեն Ջոն Սմիթը հենց այդպես է բացատրել իր գլխավորած գերատեսչության քայլերը։

Տնտեսական և ֆինանսական պատժամիջոցների ցուցակը շատ տպավորիչ է. 34 կետից բաղկացած ցուցակում ընդգրկված են ՎՏԲ-ի և Սբերբանկի «դուստր» բանկերը, որոնց նկատմամբ դեկտեմբերի 22-ից կիրառվում են նույն պատժամիջոցները, որոնք դեռ 2014թ.-ի սեպտեմբերից կիրառվում են «մայր» բանկերի նկատմամբ։

Հայերին կարող էր անհանգստացնել ամերիկյան պատժամիջոցների կիրառումը։ Չէ՞ որ ՎՏԲ բանկի հայաստանյան մասնաճյուղը Ռուսաստանից եկող լուրջ ֆինանսական հոսքեր է սպասարկում։ Հայաստանի քաղաքացիներից շատերն աշխատում են Ռուսաստանում և ամեն ամիս իրենց վաստակած գումարի մի մասն ուղարկում են ընտանիքներին հենց այս բանկի միջոցով։ Եվ պետք է հաշվի առնել, որ դրամական փոխանցումների քանակն ու ծավալները կարող են համակարգաստեղծ նշանակություն ունենալ Հայաստանի բյուջեի համար։

Եվ ահա ՎՏԲ Հայաստանի բանկի ղեկավարությունը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ։

«ՎՏԲ-Հայաստան բանկի ընդգրկումն ԱՄՆ ոլորտային պատժամիջոցների ենթարկվող կազմակերպությունների ցուցակում չի փոփոխում 2014թ. սեպտեմբերից ՎՏԲ-Հայաստան բանկի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների իրավաբանական ուժն ու ծավալը: ՎՏԲ-Հայաստան բանկը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով՝ պահպանելով իրացվելիության և կապիտալի բարձր (բավարար) մակարդակ: Պատժամիջոցների ցուցակում հայտնված հատուկ կազմակերպությունների ճշգրտման հետ կապված իրավիճակը չի պահանջում ՎՏԲ-Հայաստան բանկից այլընտրանքային որոշումների ընդունում, քանզի կիրառվող պատժամիջոցները, հիմնականում, սահմանափակում են ԱՄՆ-ից 30 օրից ավելի ժամանակահատվածում բանկի կապիտալում միջոցների ներգրավումը»,- նշված է բանկի հայտարարությունում։

«Հիմնական միջոցները բանկը ներգրավում է երկրի ներսում և օգտվում է մայր ընկերության՝ ՎՏԲ բանկ (ՀԲԸ) աջակցությունից: Բանկը կատարում է հաճախորդների հանդեպ իր պարտավորությունները և տեղեկացնում է, որ ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդների՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց վրա ԱՄՆ-ի սահմանափակիչ միջոցների երկարացումը չի անդրադառնա»,- հավաստիացնում է ՎՏԲ-Հայաստան բանկը:

 

Լրահոս
0