Հայաստանի բնակիչները Ամանորին կհանգստանան ութ օր

© Sputnik / Асатур Есаянц Праздничный Ереван. Новый год
Праздничный Ереван. Новый год - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն` Սուրբ ծննդի և Նոր տարվա տոները Հայաստանում նշվում են դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը, իսկ հունվարի 7-ը հանրապետությունում ոչ աշխատանքային օր է

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի բնակիչներն Ամանորին ու Սուրբ ծննդին կհանգստանան ութ օր։

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն` Սուրբ ծննդի և Նոր տարվա տոները Հայաստանում նշվում են դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը, իսկ հունվարի 7-ը հանրապետությունում ոչ աշխատանքային օր է, որովհետև Ծննդյան տոնին հետևող Մեռելոցն է:

Ակնկալվում էր, որ հինգշաբթի կառավարության նիստում որոշում կընդունվի ուրբաթ օրվա աշխատանքային օրը (հունվարի 8) երկուշաբթի` հունվարի 11-ին կամ էլ հաջորդ շաբաթ օրը` հունվարի  16-ին տեղափոխելու մասին, սակայն դա տեղի չունեցավ: Այսպիսով`Հայաստանի բնակիչներին Նոր տարվա տոնակատարությունների համար ութ օր է հատկացվել:

Այդպիսով` բնակիչները կկարողանան հանգստանալ ութ օր` 2015 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը ներառյալ։

Լրահոս
0