Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է ԽՍՀՄ-ում ծնված ֆուտբոլիստների հավաքականում

© Sputnik / Asatur Yesayants / Генрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ընթացիկ մրցաշրջանի 28 հանդիպումներում Մխիթարյանը խփել է 15 գնդակ, կատարել է 19 գոլային փոխանցում

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Խորհրդային Միությունում ծնված ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում` championat.com-ի վարկածի։

Կայքն ավարտվող տարվա արդյունքներով կազմել է նախկին Խորհրդային Միությունում ծնված ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը։

«Բունդեսլիգայում անհատական վիճակագրության տեսանկյունից լավագույն մրցաշրջանն է անցկացնում Հենրիխ Մխիթարյանը: Դեռ մրցաշրջանի մեծ մասն առջևում է, սակայն Մխիթարյանը մոտ 15 գոլով դարձավ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Այդ տիտղոսին նա արժանանում է վեցերորդ անգամ` գրեթե առանց այլընտրանքի։ Տաղանդների սուր դեֆիցիտով է բացատրվում Հայաստանի հավաքականի վերջին տեղը Եվրո-2016-ի ընտրական փուլում»,- գրում է կայքը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի 28 հանդիպումներում Մխիթարյանը խփել է 15 գնդակ, կատարել է 19 գոլային փոխանցում:

 

Լրահոս
0