Պարզ ու մաքուր Ազատ Շերենցը

© GaiffКадр из фильмы "Мы и наши горы"
Кадр из фильмы Мы и наши горы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գյումրիում են ծանոթացել ու մտերմացել հայ երկու մեծ դերասաներ Ազատ Շերենցն ու Մհեր Մկրտչյանը: Այն ժամանակ Մկրտչյանը դեռ թատերական կրթություն չուներ, և հենց Շերենցն է նրան համոզել գնալ Երևան` կրթություն ստանալու

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի-Sputnik. Անվանի դերասան Ազատ Շերենցն իր մարմնավորած մի շարք կերպարների պես կյանքում էլ նույն միամտությունն ու մանկական պարզությունն ուներ:

Ավելի քան երկու տասնամյակ առաջ այս օրը մահկանացուն կնքած Շերենցը մարդկանց հիշողության մեջ մնացել է մի շարք հիանալի դերակատարումներով` Ավագ «Մենք ենք մեր սարերը» ֆիլմից, քահանա «Կտոր մը երկինք», Վազգեն «Տղամարդիկ» կինոնկարից և այլն: Ազատ Շերենցը հետաքրքիր դերակատարումներ ունի նաև թատրոնում` Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ», Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար», Շեքսպիրի «Համլետ»։

Ազատ Շերենցը համարվում է հայկական կինեմատոգրաֆիկ կատակերգության ժանրի հիմնադիրներից, նա ծնվել է Թիֆլիսում անցյալ դարասկզբին` 1913 թվականին, մեծացել է մանկատանը, միայն պատերազմից հետո է գտել ծնողներին ու տեղափոխվել Գյումրի:

Հետաքրքիր է Շերենցի ու նրա կնոջ հանդիպման պատմությունը, որը դերասանը շարադրել է իր օրագրում։ Գյումրու թատրոնում մի օր տեսել է առաջին շարքում նստած մի աղջկա, որը գրավել է նրա ուշադրությունը: Ներկայացումից հետո հանդիպել է նրան, խոսել հետը, ու սկսվել է նրանց սիրո պատմությունը: Նրա կինը` Քնարիկ Երանոսյանը, Հայաստանի առաջին արվեստի կին գործիչն է:

Գյումրիում են ծանոթացել ու մտերմացել հայ երկու մեծ դերասաներ Ազատ Շերենցն ու Մհեր Մկրտչյանը: Այն ժամանակ Մկրտչյանը դեռ թատերական կրթություն չուներ, և հենց Շերենցն է նրան համոզել գնալ Երևան` կրթություն ստանալու:

Երկու ընկերները նաև հետաքրքիր ու զվարճալի պատմություններով են միմյանց հետ կապված: Շերենցը, որը շատ էր սիրում մեղր, մի օր չարաշահել է այն ու իրեն վատ զգացել: Մհեր Մկրտչյանն էլ առաջարկել է ամեն միջոց գործադրել` արագ վերականգնվելու համար ու կատակել` թե եթե հայտնի դառնա ինչից ես մահացել, շատ ամոթ կլինի։

1993 թվականի դեկտեմբերի 25-ին Շերենցը մահացավ: Մհեր Մկրտչյանը զանգել ու ասել էր, որ վատ է զգում իրեն և ներկա կլինի միայն հուղարկավորությանը: Բայց չեկավ. հաջորդ օրը մահկանացուն կնքեց նաև Մհեր Մկրտչյանը:

 

 

Լրահոս
0