«Գուդվինի» սպանված աշխատակցի գրպանում մոտ 150 հազար դրամ է հայտնաբերվել

© Sputnik / Arpi BeglaryanАрмянский драм
Армянский драм - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի «Շենգավիթ» համայնքում գործող «Գուդվին» բուքմեյքերական գրասենյակում դեկտեմբերի 24-ին սպանված Արթուր Նազարյանը մոտ 20 օր առաջ էր ընդունվել աշխատանքի

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Ինչպես հայտնում է news.am-ը, Արթուր Նազարյանը գրասենյակի գանձապահն էր, նա գիշերը ժամը 02:00-ի սահմաններում փակել է դրամարկղը, և գրասենյակից դուրս գալու պահին է դեպքը տեղի ունեցել: Այս պահին տարբեր վարկածներ են շրջանառվում սպանության շարժառիթների վերաբերյալ: Վարկած կա նաև, որ Նազարյանը նախկինում խնդիրներ է ունեցել սպանությունը կատարած անձի հետ:

Սպանության գործով արդեն կա մեղադրյալ: Վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել այդ անձին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին, և հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին օպերատիվ միջոցառումներ ձեռնարկել նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Իրավապահ մարմինները սպանված երիտասարդի գրպանում հայտնաբերել են մոտ 150 հազար դրամ:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախնական տվյալով՝ 2015թ.-ի դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը՝ մինչև ժամը 11-ն ընկած ժամանակահատվածում, տեղի է ունեցել ավազակային հարձակում՝ գումար հափշտակելու դիտավորությամբ։ Առերևույթ հանցագործություն կատարած անձը որպես զենք օգտագործվող սուր կտրող ծակող գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել գրասենյակում աշխատող Արթուր Նազարյանի որովայնի, պարանոցի և կրծքավանդակի հատվածներին՝ սպանելով նրան ու հափշտակել գումար:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով։

 

Լրահոս
0