00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վերջ անորակ դեղերին և բարի գալուստ ալյուրի հարստացման ծրագրին

Բաժանորդագրվել
Այսօր` դեկտեմբերի 25-ին, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ամփոփել է առողջապահական տարին: Նախարարն անդրադարձել է մահաբեր հիվանդությունների դեմ ուղղված ծրագրերին, ցորենի ալյուրի հարստացման նախագծին, դեղերի մասին նոր օրենքին:

Գոհար Սարգսյան, Sputnik

Նախարար Արմեն Մուրադյանը կարծում է, որ ալյուրը հարստացնելու ծրագիրն օրակարգային է մեր երկրի համար: Օրենքի նախագիծը մշակողների գերխնդիրը բնակչության շրջանում միկրոտարրերի և վիտամինների անբավարարության հետևանքով առաջացող հիվանդությունները կանխարգելելն է:

«Համոզված եմ, որ սա այն ուղղություններից մեկն է, որը հանրային առողջություն է պարգևելու մեր ժողովրդին և թույլ է տալու, որ տարիներ հետո չտեսնենք սակավարյունությամբ տառապող երեխաների, կանանց: Այսօր մենք 700 երեխա ունենք երկրում, որոնք արատներով են ծնվում: Նրանցից 180-ը մանկատներում են հետագայում մեծանում: Բազմաթիվ երեխաների սրտի վիրահատություններ են անում: Նրանցից մի մասը սայլակների վրա է մեծանում, հետագայում կյանքի որակի հետ կապված խնդիրներ են ունենում: Մենք պարտավոր ենք մտածել ամեն օր, որ մինչև մենք քննարկում ենք, այդ երեխաները ծնվում են, մինչև մենք քննարկում ենք սակավարյունությունից տարբեր հիվանդություններ են ձևավորվում: Բայց մենք պետք է միշտ հիշենք, որ մեր անելիքները առողջություն ձևավորելու և առողջություն պահելու մեջ է»,-իրավիճակն է ներկայացնում առողջապահության նախարարը:

© Photo : Unsplash / Immo WegmannԱլյուր
Мука - Sputnik Արմենիա
Ալյուր

Ալյուրը հարստացնելու վերաբերյալ հասարակական իրարամերժ քննարկումները նախագիծը մշակողներին ստիպել են 2015-16 թվականներին հավելյալ հետազոտություններ անել, հետո նոր մտնել օրենքի դաշտ: Արմեն Մուրադյանը վերջերս է վերադարձել Իրանից և տեղեկացնում է, որ այդ երկրում ալյուրի 100 տոկոսանոց հարստացում է արվում: Բացի Իրանից, ալյուրը հարստացնում են աշխարհի 84 երկրում: Նախարարն ասաց նաև, որ այս գործընթացը Հայաստանի համար նորություն չէ:

«Մինչև 94 թվականը Հայաստան եկող ալյուրը Կանադայից էր: Այդ ալյուրի մեջ 97 տոկոսանոց հարստացում կար: Իսկ աղը յոդացնում ենք 2004 թվականից և այս ոլորտում հաջողություններ ունենք: Ասեմ նաև, որ ԵՏՄ երկրներից Ղազախստանում ալյուրը հարստացնում են, այդ ճանապարհով է գնում նաև Ռուսաստանը` 50 տոկոս հավելումներով»,-ասաց Արմեն Մուրադյանը:

Առողջապահության նախարարն անդրադարձավ նաև «Դեղերի մասին» նոր օրենքին` նշելով, որ այն նպատակ ունի միջազգային ձևաչափի բերել դեղերի շրջանառությունը` սկսած արտադրությունից մինչև հիվանդին հասնելը:

© InterbuhԴեղեր
Лекарственные препараты - Sputnik Արմենիա
Դեղեր

«Շուկայի վերաբերյալ միջազգային գնահատականները ստիպում են վերանայել մեր օրենքը: ԵՏՄ երկրներում ուշ թե շուտ ունենալու ենք այդ պահանջը: Արդեն գիտեք, որ Ռուսաստանը քայլեր է կատարում պատշաճ արտադրանքի համապատասխան վկայական ունենալու ուղղությամբ: Մենք չեն կարող հետ մնալ այդ մեծ հնարավորությունից, մաքսային պարտավորություններ չունենալ: Նոր օրենքը մեզ թույլ է տալու անվտանգության և մատչելիության երաշխիքներ ունենալ»,-ներկայացնում է նախարարը:

Արմեն Մուրադյանը վստահեցնում է, որ պետությունը կկանոնակարգի դեղորայքի գները և ավելի կխստացնի ոլորտի վերահսկողությունը։

«Եթե ամբողջ դեղատունը հեղեղված լինի կեղծ կամ ոչ պատշաճ կարգով ներկայացված, չգրանցված կամ այլ տեսակի խախտումներով դեղորայքով, մենք կարող ենք տուգանել մեկ անգամ, շատ նվազ գումարով: Դա խոշոր ներկրող ընկերությունների համար չնչին տուգանք է: Օրինակ`, ներկրողներից մեկը ոչ վայել արտահայտությամբ ասել է`տուգանքը կվճարեմ, բայց նույն կերպ կներկրեմ ու կվաճառեմ: Մենք դրան դեմ ենք և յուրաքանչյուր հատիկի համար տուգանք ենք սահմանելու»,-ասաց Արմեն Մուրադյանը:

Նախարարն ուշադրություն հրավիրեց նաև մի շարք այլ թեմաների վրա: Մասնավորապես, «Stent for life» ծրագրի շնորհիվ սրտամկանի սուր ինֆարկտ ունեցողները կարող են պետպատվերով վիրահատվել: Արդյունքում Հայաստանում սրտանոթային հիվանդությունների մահացության ցուցանիշը նվազել է:

Ինչ վերաբերում է մահացության ցուցանիշով 3-րդ տեղում գտնվող դիաբետի դեղերին, ապա մատչելի գնով պահանջված դեղամիջոց է ներկրվում: Հատուկ ուշադրություն է դարձվում հատկապես այդ հիվանդությունն ունեցող երեխաներին: Նրանց համար ամենաորակյալ դեղերն են ներմուծվում: Արմեն Մուրադյանի կարծիքով` սա ոչ թե շռայլություն է, այլ անհրաժեշտություն:

ՀԳ. Առողջապահության նախարարի կարծիքով` ամոթ է քննարկել երեխաների պատվաստման հարցը: Սա պարտադիր ու խիստ արդյունավետ միջոց է բարդ հիվանդությունները կանխարգելելու համար: 

Լրահոս
0