00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ նախագահը շնորհավորել է նաև Sputnik Արմենիայի Ամանորն ու Սուրբ ծնունդը

© Арман ГарибянШеф-редактор Sputnik Армения Алина Ордян принимает поздравления от Президента РА Сержа Саргсяна
Шеф-редактор Sputnik Армения Алина Ордян принимает поздравления от Президента РА Сержа Саргсяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն իր նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Սերժ Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել է ընդունելությանը մասնակցող լրագրողներին և ի դեմս նրանց՝ Հայաստանի բոլոր լրագրողներին ու լրատվամիջոցների աշխատակիցներին, նրանց ընտանիքներին՝ մաղթելով առողջություն, երջանկություն և հաջողություններ բոլոր ձեռնարկներին:

«Անցնող տարին բուռն ու ծանրաբեռնված էր աշխատանքի առումով, և յուրահատուկ ու շրջադարձային՝ մեր երկրի ու մեր ժողովրդի պատմության տեսանկյունից: Ձեր ամենօրյա աշխատանքային գործունեությամբ դուք տարեգրում եք այդ պատմությունը, հրապարակայնացնում եք երկրի անցուդարձը, վեր հանում խութերը, շատ հաճախ նաև դեպի առաջ տանող ճանապարհներ ցույց տալիս: Իմ տպավորությամբ ձեր առաքելությունը դուք այս տարի կատարել եք բարձր արդյունավետությամբ, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում»,- ասաց նախագահը:

Նա շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների իրականացման ընթացքում լրագրողների ներդրած ջանքերի և կատարած մեծածավալ աշխատանքի համար:

«Դուք և արտերկրի ձեր գործընկերները պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ կարողացաք միջազգային հանրության համար առավել տեսանելի դարձնել Հայաստանի և հայ ժողովրդի հանձնառությունը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման և պատմական արդարության հաստատման գործում: Ցույց տվեցիք մեր պայքարի համամարդկային բնույթը: Միաժամանակ դուք նաև կարողացաք մեր հասարակությանը և միջազգային հանրությանը ներկայացնել առաջադեմ մարդկության, նաև թուրքական հասարակության առողջ հատվածի համերաշխությունը մեր ժողովրդի ցավին ու իղձերին»,- նկատեց նախագահ Սարգսյանը:

© Арман ГарибянՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Երկրի ղեկավարն անդրադարձավ նաև Սահմանադրության փոփոխություններին` նշելով, որ բարեփոխումների գործընթացն այսչափ ընդգրկուն չէր լինի, եթե չլինեին լրատվամիջոցների մասնագիտական նվիրումն ու պատասխանատվության զգացումը:

«Այսօր մենք հաստատապես կարող ենք արձանագրել, որ լրագրողական ազատությունները Հայաստանում շատ մոտ են ժամանակակից առաջադեմ պահանջներին, և սա համատեղ հետևողական աշխատանքի արդյունք է և մեծ ձեռքբերում: Մենք, իհարկե, կարող ենք տարբերվող կարծիքներ ունենալ այսօրվա մեր լրագրության բովանդակության, խորության, անաչառության մասին, կարող ենք համաձայնության գալ կամ չգալ կարելիի և անթույլատրելիի սահմանների մասին, կարող ենք մերժել որևէ սահմանի գոյությունն ընդհանրապես: Կան, չէ՞, նաև մարդիկ, որ այսպես են կարծում, բայց սա արդեն քննարկման այլ թեմա է: Մի բանում սակայն համակարծիք չլինել չենք կարող. ազատ մամուլը արժեք է, և մենք այդ հարցում ճիշտ ճանապարհի վրա ենք»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Երկրի ղեկավարը նշեց, որ մեր խնդիրները տակավին լուծված չեն, և դեռ շատ անելիքներ ունենք, որպեսզի մեր երկիրը դարձնենք այնպիսին, ինչպիսին երազում ենք: Փորձը հուշում է, որ դրան կարելի է հասնել միայն համատեղ աշխատանքով, նկատում է նախագահը, որից, նրա համոզմամբ, անմասն չպետք է մնան լրագրողական համայնքն ու լրատվամիջոցները:

© Арман ГарибянSputnik Արմենիայի գլխավոր խմբագիր Ալինա Օրդյանը ԶԼՄ–ների մյուս ներկայացուցիչների հետ
Новогодний прием у президента РА Сержа Саргсяна с представителями прессы - Sputnik Արմենիա
Sputnik Արմենիայի գլխավոր խմբագիր Ալինա Օրդյանը ԶԼՄ–ների մյուս ներկայացուցիչների հետ
Լրահոս
0