00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
50 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ռուբեն Ռուբինյան
Սահմանադրությունը ՀՀ ներքին գործն է և կապված չէ խաղաղության հարցի հետ․Ռուբեն Ռուբինյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Թուրքիան ցուցադրեց իր լիդերության հայտը տարածաշրջանում. Սուրեն Սուրենյանց
09:07
6 ր
Անդրանիկ Իսպիրյան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը «աչքին թոզ փչոցի» է. Անդրանիկ Իսպիրյան
09:14
7 ր
Մեսրոպ Առաքելյան
«ՔՊ» կուսակցության գործունեությունը չի համապատասխանում ՀՀ շահերին. Մեսրոպ Առաքելյան
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Սերգեյ Լավրով
Ամեն ինչում ՌԴ-ին մեղադրելը Երևանի կողմից դաշնակցային չէ․ Սերգեյ Լավրով։
17:06
1 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվ թող ԶԼՄ–ները չբաժանեն մեզ

© Photo : Unsplash / Beatriz Pérez MoyaСвадебные кольца
Свадебные кольца - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2015 թվականի ամենահիշարժան ամուսնությունները

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Մարդիկ հանդիպում են, սիրահարվում, ամուսնանում, կյանքն ընթանում է իր հունով։ Lenta.ru–ն որոշել է համախմբել այս տարվա ամենաաղմկահարույց ամուսնությունները, որոնց անդրադարձել են համաշխարհային լրատվամիջոցները:

Ամենազանգվածային ամուսնությունը

Սեպտեմբերին Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքի ֆուտբոլային մարզադաշտում աղքատների հարսանիք էր կազմակերպվել։ Ամուսնության արարողությանը մասնակցել է շուրջ 400 զույգ, նրանք, ովքեր վաղուց արդեն միասին են ապրում, երեխաներ և նույնիսկ թոռներ ունեն։

Աղքատների համար կազմակերպած զանգվածային հարսանիքները Բրազիլիայում անցկացվում են արդեն իններորդ տարին անընդմեջ։ Գլխավոր պայմանն այն է, որ զույգերի ընտանեկան եկամուտն ամսական պետք է չգերազանցի  հազար դոլարը։ Արարողությունն անվճար է, յուրաքանչյուր զույգին ամուսնության պաշտոնական վկայական են հանձնում։

Ամենաանկեղծ հարսանիքը

Կանադայի Տորոնտո քաղաքի բնակիչներ Սամանտա Ջեքսոնն ու Ֆարզին Յուսեֆյանը չեղյալ են հայտարարել 2016 թվականի մարտին ծրագրած հարսանիքն ու նախատեսված գումարը նվիրաբերել են Սիրիայի փախստականներին։ Զույգը գերադասել է համեստ արարողություն կազմակերպել, փոխարենը ուրախացնել կարիքավորներին։

Ամենաքննարկվող հարսանիքը

Գեղասահքի օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկան այս տարվա օգոստոսին ամուսնացավ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հետ։ Տոնախմբությունը կայացավ Սոչիում։

Սա Պեսկովի երրորդ, իսկ Նավկայի երկրորդ ամուսնությունն էր։ ԶԼՄ-ների ու հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվեցին այն լուսանկարները, որոնցում երևում էր փեսայի ձեռքին կապած Richard Mille-ի RM 52-01 մոդելի թանկարժեք ժամացույցը, որը, ըստ բլոգերների, 620.000 դոլար արժի։ Նավկան հայտարարեց, որ այդ ժամացույցն իր հարսանեկան նվերն է ամուսնուն. «Ես օլիմպիական չեմպիոն եմ։ Շատ եմ աշխատում, նույնիսկ` ամռանը։ Եվ իմ քրտնաջան աշխատանքով ես կարող եմ նման շռայլություն թույլ տալ»։ Նա վստահեցրեց, որ բլոգերների նշած գինը չի համապատասխանում իրականությանը։

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցՆավկայի և Պեսկովի հարսանիքը
Музыкальное представление Д.Козловского Большая мечта обыкновенного человека - Sputnik Արմենիա
Նավկայի և Պեսկովի հարսանիքը

Ամենաաստղային հարսանիքները

Փետրվարին իրենց միությունը գրանցեցին հոլիվուդյան աստղ Ջոնի Դեպն ու Էմբեր Հերդը։ Երեք տարվա հանդիպումից հետո կազմակերպված հարսանիքը նրանք անցկացրին իրենց իսկ տանը։ 51-ամյա Դեպն ու 28-ամյա Հերդը ծանոթացել են ֆիլմի նկարահանումների ժամանակ 2012 թվականին։ Դեպը Վանեսա Պարադիից բաժանվել էր 2012 թվականի հունիսին, 14 տարվա համատեղ կյանքից հետո։ Վանեսա Պարադին և Ջոնի Դեպը պաշտոնապես ամուսնացած չեն եղել և չէին էլ շտապում գրանցել իրենց հարաբերությունները, թեև երկու երեխա ունեին։ Ջոնին առաջինը հենց Վանեսային էր պատմել Էմբերի հետ կայանալիք հարսանիքի մասին։

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի 46-ամյա խորթ եղբայրը` ֆինանսիստ Օլիվիե Սարկոզին, նոյեմբերին ամուսնացավ 29-ամյա դերասանուհի և դիզայներ Մերի Քեյթ Օլսենի հետ։ Նյու Յորքում կայացած արարողությանն ընդամենը 50 հյուր կար։ Բոլորին խնդրել էին անջատել բջջային հեռախոսները։ Զույգը ծանոթացել էր 2012 թվականին։ Սա Օլսենի առաջին ամուսնությունն էր, իսկ բանկիրը մինչ այդ արդեն հասցրել էր երկու անգամ ամուսնական հավատարմության երդում տալ։

Դերասանուհի Միլա Կունիսն ամուսնացավ իր մեկ տարեկան դստեր հոր`դերասան Էշտոն Քութչերի հետ։ Ամուսնացան գաղտնի և երկար ժամանակ ժխտում էին ամուսնության փաստը։ Ի վերջո, հաղորդավար Ջեյմս Քորդենն իր թոք շոուի ժամանակ կարողացավ «խոստովանական ցուցմունք» կորզել։ Նա հարցրեց դերասանուհուն` արդյո՞ք նրանք ամուսնացել են, որին ի պատասխան դերասանուհին ասաց`հնարավոր է։ Հաղորդավարը խնդրեց Կունիսին ցույց տալ ձախ ձեռքը և տեսավ, որ նրա մատնեմատին ամուսնական մատանի կա։

Ամենասխալ ամուսնությունը

Սեպտեմբերին Եկատերինբուրգում ՔԿԱԳ-ի աշխատակցուհու սխալի պատճառով տեղի բնակիչներից մեկի անձնագրում գրվել է, որ նա ամուսնացել է մեկ այլ տղամարդու հետ։ Կնոջ անվան փոխարեն նրա անձնագրում տղամարդու անուն էին գրել։ Սխալը հայտնաբերել էին ամուսնությունից մի քանի օր անց։

«Մենք ամուսնացել ենք օգոստոսի 28-ին, իսկ սխալը նկատել ենք միայն այն ժամանակ, երբ մի երեկո որոշեցինք հիանալ անձնագրի կնիքով։ ՔԿԱԳ-ն շփոթել էր անունս, ու ամուսնուս անձնագրում կնոջ անվան դիմաց գրել` «Ալեքսանդր Յուրևիչ»։ Ստացվեց, որ ամուսինս փաստացի ամուսնացել է տղամարդու հետ»,- պատմել է Ալեքսանդրան և ավելացրել, որ ամուսինն անչափ վրդովվել է այդ փաստից, որովհետև սխալը կարող էր բացասաբար անդրադառնալ տղամարդու հեղինակության վրա աշխատավայրում։

Նա ստիպված փոխել է անձնագիրը։

Առանց հարսի հարսանիք

Տարին նշանավորվեց համասեռամոլների ամուսնություններով։ Նման հարսանիքներից մեկի ժամանակ թամադայի դերում հանդես էր եկել դերասանուհի Շերոն Սթոունը։ Հոլիվուդյան աստղն ամուսնացրել է WSJ Magazine-ի (The Wall Street Journal թերթի կողմից հրատարակվող ամսագիր) հրատարակիչ Էնթոնի Սենեյմին ու նրա ընկերոջը` դիզայներ Դևիդ Ուիտկևիցին։ Հարսանիքն անցկացվել է հուլիսին, Իսթ Սայդի (Նյու Յորքի հարուստ թաղամասերից մեկը) Surrey հյուրանոցում։ Սթոունն այդ զույգի վաղեմի ընկերն է, Սենեյմի հետ նա ծանոթացել էր 1996 թվականին, երբ աշխատում էր իտալական Vogue ամսագրում։

Սեպտեմբերին Իսպանիայի պատմության մեջ առաջին անգամ իրենց հարաբերություններն են օրինականացրել համասեռամոլ ոստիկանները։ Չեմանի ու Ջոնաթանի (ազգանուները չի նշվում) հարսանեկան արարողությանը ներկա են եղել գործընկերներից շատերը։ Երիտասարդ ամուսնական զույգն արարողությանը ներկայացել է ոստիկանական հանդերձանքով, իսկ ճաշկերույթը կազմակերպվել է Անդալուզիայի թագավորական դպրոցի ձիավարժարանի տարածքում։

Ամենահեքիաթային հարսանիքը

Եվ կրկին առանց կանանց։ ԱՄՆ-ի Planting Peace հասարակական կազմակերպության աշխատակիցները հարսանիք էին բեմադրել Հարի Փոթերի գրքի հերոսների` պրոֆեսոր Դամբլդորի և «Մատանիների տիրակալը» ֆիլմի մոգ Գենդալֆի մասնակցությամբ։ Հումորային արարողությունն անցկացվել է հունիսին Կանզաս նահանգի Տոպիկա քաղաքում։

«Հարսանիքի» գաղափարի հեղինակները ԼՀԲՏ իրավունքների պաշտպաններն են։ Նրանք որոշել էին այդօրինակ հարսանիք կազմակերպել, երբ Հարի Փոթերի հեղինակ Ջոան Ռոուլինգը Twitter-ի իր էջում մեմ էր տեղադրել այն մասին, թե ինչ կլիներ, եթե երկու մոգերն էլ համասեռամոլ լինեին։

© Planting PeaceԱմենահեքիաթային հարսանիքը
Постановочная свадьба профессора Дамблдора из книг о Гарри Поттере и мага Гэндальфа из «Властелина колец» - Sputnik Արմենիա
Ամենահեքիաթային հարսանիքը

Ամենաանօրինական հարսանիքը

Ամերիկայի Օհայո նահանգի Մենսֆիլդ քաղաքում ամուսնացած քահանան՝ Թոմ Միլերը, ամուսնացել է երկրորդ անգամ՝ առանց բաժանվելու առաջին կնոջից: Նա ամուսնացել է իր 19-ամյա հղի ընկերուհու` Ռիբա Քերֆուտրաբայի հետ։ Քահանայի 44-ամյա կինը` Բելինդա Միլերը, ողջունել է ամուսնու քայլը։

60-ամյա եկեղեցականը վաղուց էր ճանաչում Քերֆուտրաբայի ընտանիքին, աղջկան գիտեր փոքր տարիքից։ Քահանան պատմել է, որ ինքն ու կինը սիրահարվել էին աղջկան եկեղեցական միջոցառումներից մեկի ժամանակ։ Քերֆուտրաբայի ծնողները դեմ են եղել այս ամուսնությանը, սակայն չեն կարողացել ստիպել, որ աղջիկը հրաժարվի իր որոշումից։

Միլերը դեռ չի կարողացել գրանցել իրենց հարաբերությունները։ Քահանան սխալ է համարում այն փաստը, որ իշխանությունը վերացնում է համասեռամոլների ամուսնության արգելքը, սակայն միևնույն ժամանակ չի թույլատրում բազմակնությունը։ «Ես ոչինչ չունեմ համասեռամոլների դեմ, սակայն ճիշտ չէ, որ իշխանությունն ընդունում է նրանց ամուսնությունը, իսկ իմ երկրորդ ամուսնությունը` ոչ։ Ես ու իմ կանայք իրավունք ունենք այնպես ապրել, ինչպես ցանկանում ենք», — համոզված է քահանան։

Բելինդան խոստովանել է, որ նոր կնոջ ներկայությունն ուրախացնում է իրեն և նրան քույր է անվանում։ Նրանք պատրաստվում են երեխային միասին դաստիարակել։

 

 

Լրահոս
0