Կորեական բաժակակից ռոբոտը ցնցել է Facebook-ը

Корейский робот-собутыльник
Корейский робот-собутыльник - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ինժեները Facebook-ում տեսանյութ է հրապարակել այն մասին, թե ինչպես է աշխատում Robot Drinky-ն, և այն արդեն դիտվել է ավելի քան մեկ միլիոն անգամ

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի- Sputnik. Հարավային Կորեայից գյուտարար Յունչան Պարկը կնոջ հետ ստեղծել է Դրինքի ռոբոտին (Robot Drinky), որը միայնակ մարդկանց համար կարող է կատարել բաժակակից ընկերոջ սովորական գործառույթները, գրում է The Asia-ն: Անսովոր ռոբոտի տերերն արդեն հասցրել են նրան անուն տալ՝ «Ռոբոտ Դրինքի»:

Ռոբոտը նույնությամբ կրկնում է մարդու շարժումները, հաճույքով համաձայնում է նրա հետ մեկ բաժակ խմել: Ալկոհոլի ազդեցությունից հետո բաժակի պարունակությունը լցվում է ամանի մեջ, որը գտնվում է ռոբոտի մարմնի ստորի հատվածում: Միաժամանակ ռոբոտը հաճույքով բաժակը խփում է ընկերոջ բաժակին, նրա այտերը շառագունում են, որպեսզի ամբողջությամբ նմանվի մարդու օրգանիզմի ռեակցիային:

Սակայն նման ռոբոտ ստեղծելու գաղափարը նորույթ չէ: Ինչպես գրում է vistanews.ru-ն, նախկինում լեհ ինժեներները հորինել էին ռոբոտացված ձեռք, որը ոգելից խմիչքը լցնում էր բաժակները և խփում տիրոջ բաժակին: Բայց այդ հայտնագործությունը «Ռոբոտ Դրինքիի» նման մեծ արձագանքի չարժանացավ:

Լրահոս
0