Հենրիխ Մխիթարյանն աշխարհի լավագույն ֆուտբոլիստների քսանյակում է

© Sputnik / Asatur Yesayants / Домашний матч сборных Армении и Дании в рамках отборочного цикла ЕВРО-2016
Домашний матч сборных Армении и Дании в рамках отборочного цикла ЕВРО-2016 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մխիթարյանը, ով դեկտեմբերին 6-րդ անգամ անընդմեջ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, ներկա խաղաշրջանում տարբեր մրցաշարերում «Բորուսիայի» կազմում դարձել է 15 գոլի հեղինակ և կատարել 19 գոլային փոխանցում

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի- Sputnik. Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը զբաղեցրել է 17-րդ տեղը Sky Sports-ի կազմած 100 լավագույն ֆուտբոլիստների վարկանիշում, որոնք հանդես են գալիս եվրոպական առաջնությունների լավագույն հնգյակում։

«Նա աշխարհի ամենատաղանդավոր խաղացողներից է»,- Մխիթարյանի մասին ասում է անգլիական «Լիվերպուլ» ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։

Վարկանիշը հիմնված է գնահատականների վրա, որոնք ֆուտբոլիստները ստանում են յուրաքանչյուր խաղից հետո whoscored.com հեղինակային պորտալի կողմից։ Վարկանիշում հայտնվելու համար ֆուտբոլիստը պետք է առաջնությունում անցկացնի առնվազն 20 խաղ։

Վարկանիշը գլխավորում է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին։ Հարյուրյակը եզրափակում է Խորվաթիայի հավաքականի և իտալական «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Միլան Բադելը։

 

Լրահոս
0