00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի առաջընթացը

© Sputnik / Asatur YesayantsФрукты
Фрукты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երբ հայ գյուղացին ասում է, որ ռուսական ներքին սպառման շուկայում կկարողանա որոշ չափով լրացնել թուրքական տոմատի բացակայությունը, դա օդում հնչած խոսք չէ

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ամփոփեց տարին։ Ճիշտ է` վիճակագրական վարչությունը ներկայացրել է ընդամենը տասնմեկ ամսվա տվյալները, քանի որ դեկտեմբերը դեռ չի ավարտվել, սակայն արդեն, եղած տվյալների համաձայն, գյուղատնտեսության միտումները հիմնականում կարելի է դրական գնահատել։

Եղանակը բարենպաստ էր, իսկ կառավարությունն էլ` բավականին լոյալ գյուղացիական տնտեսությունների նկատմամբ։ Օգնում էր գրեթե ամեն ինչով` սկսած վառելիքից, գյուղատնտեսական սարքավորումներից և սերմերից, վերջացրած ֆինանսական ներդրումներով և արտոնյալ վարկերով։ Կառավարական ծրագրերը, որոնք արդեն չորս տարի է` գործում են, բավականաչափ կանխատեսելի արդյունք են տալիս, և գյուղատնտեսության ոլորտում արձանագրած առաջընթացն ակնհայտ է։

Նախարարը նշեց, որ աճել են այն վարելահողերի ծավալները, որոնք նախկինում չեն մշակվել։

«Տարիներ շարունակ մեր հողերը չէին օգտագործվում, այս 5 տարում կարողացանք լրացուցիչ հողեր մշակել: 18 հազար 500 հա մշակել ենք միայն այս տարի»,- ասաց նախարարը՝ վստահեցնելով, որ ամեն տարի չմշակվող հողերի ծավալները պետք է պակասեցնեն:

Ըստ նախարարի` ուժեղանում է պարենային արտադրանքի անվտանգությունը։ Մյուս տարի մեր դաշտերը կապահովեն տարեկան հացի սպառման 53 տոկոս` անցյալ տարվա 48 տոկոսի դիմաց։

Գյուղատնտեսության նախարարը ևս մի քանի հետաքրքիր տվյալ ներկայացրեց։ Գյուղերում աճում է կոոպերատիվ տնտեսությունների քանակը։ Միայն 2015 թվականին հանրապետությունում 142 կոոպերատիվ տնտեսություն է ստեղծվել։ 2016 թվականի նախաշեմին կոոպերատիվ տնտեսության հայտ է ներկայացրել 50 տնտեսություն։ Կոոպերատիվում աշխատելու ցանկություն ունեցող գյուղացիական տնտեսությունների քանակի աճը վկայում է, որ կոոպերատիվի շրջանակում գյուղական աշխատանքների արդյունավետությունը մեծանում է։

2015 թվականի ընթացքում կառավարությունը գյուղական, ֆերմերային և կոոպերատիվ տնտեսություններին հավասարապես տրամադրել է 741 գյուղատնտեսական գործիք ու տեխնիկա, ընդ որում` 161 տրակտոր։ Կարելի է ասել, որ գյուղատնտեսությունների մեխանիզացումն ընդհանուր առմամբ հաջողված է, չնայած հանրապետական ֆերմերային տնտեսություններին կոմբայններով ապահովելու առումով, կարելի է խոստովանել, որ դեռ շատ աշխատանք պետք է տարվի։

Կոմբայնը բավականին թանկ տեխնիկա է, իսկ այն հանգամանքը, որ տեխնիկա արտադրող բելառուսական արտադրողները ընթացիկ տարում իրենց արտադրանքի գները գրեթե երկու անգամ բարձրացրել են, այդ պատճառով հնարավոր չի եղել կյանքի կոչել այն բոլոր ծրագրերը, որոնք նախարարությունը նախատեսել էր իրականացնել։ Այժմ կոմբայն արտադրող ընկերությունների հետ բանակցություններ են տարվում, և գյուղատնտեսության նախարարը համոզված է, որ եկող տարում այդ հարցերը նույնպես լուծում կստանան։

Մեծ աշխատանք է կատարվել նաև գյուղատնտեսությունների սուբսիդավորման ոլորտում։ Ընթացիկ տարվա ընթացքում գյուղացիներին տրամադրվել է 15.2 միլիարդ դրամ (31.6 միլիոն դոլար) վարկ 8 տոկոս տոկոսադրույքով։ Իսկ ընդհանուր առմամբ, 4 տարվա ընթացքում գյուղատնտեսության ոլորտում 78 միլիարդ դրամի (162,5 միլիոն դոլար) ներդրում է կատարվել։

Հայաստանը 2015 թվականի ընթացքում իր ներքին շուկայի համար ներկրել է ընդամենը 24 տոննա լոլիկ և 180 տոննա վարունգ։ Մնացածն արտադրել են տեղական ֆերմերային ու կոոպերատիվ տնտեսությունները։ Միևնույն ժամանակ հայ գյուղացին մեկ տարվա ընթացքում արտահանել է (հիմնականում ԵՏՄ երկրներ) 2600 տոննա տոմատ։ Այս թվերը վկայում են, որ գյուղատնտեսական տեխնոլոգիաների բարելավումը, օրինակ` դաշտերում կաթիլային ոռոգման համակարգի կիրառումը, իր շոշափելի արդյունքն է տալիս։

 

Լրահոս
0