00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամանորի հայկական սեղան. ավելի շատ խոսելու են, քան խմելու

© Photo : ecotonkostiНовогодний стол
Новогодний стол - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տոնական սեղանի շուրջ պետք է խմել այնքան, որպեսզի երկնքում հրեշտակները բոլոր ասված կենացները մանրամասն հասկանան: Ու կատարեն…

Արման Վանեսքեհյան, Sputnik

Երևի անհնար է խոսել հայկական Ամանորի տոնական սեղանի մասին` չհիշատակելով ոգելից խմիչքը, որը հոսում է հորդառատ գետի պես: Իսկ հայկական տոնական սեղանի առանձնահատկությունն էլ հենց այն է, որ ինչպես հանրահայտ Զինովի Գերդտն էր ասում «Տղամարդիկ» կատակերգությունում, ավելի շատ խոսելու են, քան խմելու…

Էլ ե՞րբ, եթե ոչ Ամանորի սեղանի շուրջ է անհրաժեշտ բարեմաղթանքներ հղել հարազատներին, բարեկամներին, հարևաններին ու պարզապես ծանոթներին` ցանկանալով իղձերի կատարում,հաջողություն, բարգավաճում։

Հայկական սեղաններն իրենց կենացներով հայտնի են նաև երկրից դուրս: Հայկական տոնական սեղանն ամենուր նույնն է, ոչ էլ կտարբերես, թե որտեղ է հայը տոնը նշում` Լոս Անջելեսում, Մոսկվայում, Փարիզում կամ գուցե Երևանում: Կարևորն այն է, որ ֆրանսիական շամպայնը, մեքսիկական թեքիլան, հայկական կոնյակն անընդհատ հաջորդելու են միմյանց ամբողջ տոնական երեկոյի ընթացքում:

© Photo : Stock Photo / Անցնել մեդիապահոցՀայկական կոնյակ
Армянский коньяк - Sputnik Արմենիա
Հայկական կոնյակ

Սակայն մթնոլորտն Ամանորի տոնական սեղանի շուրջ սովորաբար այնպիսին է, որ նույնիսկ այն հյուրերը, որոնք, ասենք, վիսկի են չարաշահել, կամ էլ շամպայնն ու օղին են իրար խառնել (ի դեպ, «հյուսիսային լույս» է կոչվում, չափազանց համեղ է, սակայն կարող է «զարմացնել» անփորձ ստամոքսին) իրենց վատ չեն զգա: Ու ասված կենացներն էլ պարզ, տրամաբանական ու հասկանալի կլինեն բոլորի համար (իսկ կենացներ շատ են ասվելու, հետո` էլ ավելի շատ): Պարզապես պետք է մեկ-երկու կանոն պահպանել, ու ամեն ինչ բարեհաջող կավարտվի:

Նախ` միայն թեթև ուտելիքով չսահմանափակվեք: Ինչպես պրոֆեսոր Պրեոբրաժենսկին էր ասում, խորտիկը պետք է տաք լինի: Իմ կողմից ավելացնեմ, որ խորտիկները պետք է բարձր յուղայնություն ունենան, չէ՞ որ հայկական տոնական սեղանը հենց նման ուտեստներ է ենթադրում: Ու եթե ստամոքսդ հաճելի ծանրացրած է համեղ սննդով, ապա օղին ու կոնյակը, ինչպես նաև շամպայնն ու գինին, թեքիլան ու վիսկին գետի նման կհոսեն ու ոչ մի խնդիր ո՛չ առողջության, ո՛չ էլ տանտիրուհու համար չեն առաջացնի: Այնպես որ, օրենք առաջին` խմելիս անպայման լավ սնվեք:

Спутник_Шампанское, коньяк и водка: как отличить качественный алкоголь от подделки - Sputnik Արմենիա
Շամպայն, կոնյակ և օղի. ինչպես տարբերել որակյալ խմիչքը

Եվ, իհարկե, անհրաժեշտ է հենց սկզբից իմանալ, թե ինչն ինչի հետ չի կարելի խառնել, որ ոգելից խմիչքներն են իրար համապատասխանում: Ես, օրինակ, կասեի, որ գարեջուրը տոնական սեղանի համար չէ: Մյուս կողմից` ինչ-որ բան ինձ հուշում է, որ հենց գարեջուր էին խմում մեր նախապապերը: Նույնիսկ կասեի, թե ինչն է հուշում. պատմական փաստերը: Մեր նախնիները եփում էին գարեջուր ու հենց տոն օրերին էին խմում: Ու ոչ միայն տղամարդիկ, կանայք` նույնպես: Նույնիսկ երեխաներին էին հյուրասիրում, մի քիչ…

Գինի՞։ Ինչու՞ ոչ։ Հիշենք, որ առաջին որթատունկը Արարատյան դաշտավայրում հենց նախահայր Նոյն է տնկել: Այնպես որ, տարբեր տեսակի ֆրանսիական ու իտալական գինիներն ավելի շուտ մեր հայկական գինու ազգականն են: Ուրիշ բան, որ, ինչպես մասնագետներն են պնդում, հայկական գինին չափավոր է պետք օգտագործել: Հակառակ դեպքում դրանից հարբելը ծանր հետևանքներ կունենա: Դա թեթև չիլիական կամ մոլդովական գինին չէ, որ հյութի տեղ կարելի է խմել: Հայկական խերեսը նույնիսկ իսպանականի հետ չես համեմատի… Այնպես որ երբ գինի ես խմում, ամենակարևորը չափավորությունն է: Չէ՞ որ չեք ցանկանա քնել սեղանի մոտ ու տոնը բաց թողնել։

© Sputnik / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Էտուշը և Ֆրունզիկ Մկրտչյանը «Կովկասի գերուհին» ֆիլմում
Владимир Этуш и Фрунзик Мкртчян в фильме Кавказская пленница - Sputnik Արմենիա
Վլադիմիր Էտուշը և Ֆրունզիկ Մկրտչյանը «Կովկասի գերուհին» ֆիլմում

Նույնն, ի դեպ, օղուն է վերաբերում: Որն, ասեմ ձեզ, տիպիկ հայկական խմիչք չէ: Սակայն ժողովուրդն ընդունեց ու սիրեց: Միայն մեկ օրենք նշեմ: Օղին պետք է լավը լինի, շատ թանկ ու սառը, խորտիկներն էլ հենց այստեղ պետք է սննդարար լինեն: Դա պարտադիր է: Նման մոտեցման դեպքում օղին միայն հաճույք և ուրախություն կպարգևի: Ու ոչ միայն ձեզ, այլև մյուս բոլոր սեղանակիցներին: Խորհուրդ չեմ տա օղուց հետո գինի կամ գարեջուր խմել. դա հաճույք է բացառիկ մարդկանց համար…

Շամպա՞յն։ Սիմվոլիկ, ես կասեի: Գուցե մեկ բաժակ, երբ Երևանում ժամացույցը 12 անգամ կզարկի: Եթե Մոսկվայում էլ բարեկամներ ունեք կամ Ռուսաստանի Դաշնության նախագահին հարգում եք, մի բաժակ էլ` մեկ ժամ հետո… Սակայն եթե Լոս Անջելեսում ու Փարիզում բարեկամներ ունեք, դա չի նշանակում, որ ժամը մեկ պետք է շամպայն խմել: Վտանգավոր հաճույք է:

Ավելի լավ է հայկական կոնյակ խմեք: Այ դա օգտակար է: Մանավանդ, որ սովորաբար այդ խմիչքը մանր կումերով են խմում` համտեսելով: Մեծ կումերով, միանգամից, մեծ բաժակով խմելը, ինչպես մեր եղբայր ֆրանսիացիներն են ասում, մովետոն է` վատ դաստիարակության նշան: Այնպես որ, մեկ-երկու բաժակ «Արարատը» կամ «Նաիրին» երեկոյի ընթացքում պետք է որ լիովին բավարարեն:

Իսկ ահա թթի օղին, ասենք, Ղարաբաղի կամ Սյունիքի, մեկ-երկու բաժակ խնջույքի սկզբում եմ խորհուրդ տալիս: Բայց ոչ ավելի: Երևի թե ոչ էլ կարողանաք… Իսկական ղարաբաղյան թթի օղին 70-80 աստիճան պետք է լինի: Շատ չես խմի, միայն ախորժակի համար: Իսկ հետո արդեն անցեք ավելի թույլ խմիչքի` օղու կամ գինու…

Ի դեպ, օղին էլ հաճախ գերադասելի է` ոչ թե գործարանայինը, այլ տնականը: Ասենք, պապի քաշած ծիրանի, դեղձի, հոնի, խնձորի կամ վայրի տանձի (Լոռվա մարզում այդ վայրի տանձը` պանդան, շատ հարգի է) օղին: Ահա ձեզ ուրախություն և՛ մարմնի, և՛ հոգու համար։

Վերջին տարիներին հայերը մեքսիկական թեքիլա են օգտագործում: Հիանալի, ես կասեի, համեղ խմիչք է: Սակայն պետք է հիշել ու հասկանալ, որ այստեղ ամենակարևորը ոչ թե աղն ու կիտրոնն է, ինչպես շատերն են ենթադրում, այլ այն, որ թեքիլան մաքուր թորած չէ։ Յուղային մաս կա, ու այդ յուղայնությունը պարզ զգացվում է: Շատ չես խմի, մեկ-երկու բաժակ, և վերջ: Մեր հալալ հոնի օղին հաստատ գերադասելի է կակտուսի արմատներից քաշած օղուց:

© Photo : Unsplash / Jed OwenԱմանորի սեղան
Новогодний стол - Sputnik Արմենիա
Ամանորի սեղան

Եվ ամենակարևորը` երբեք չմոռանաք, որ տոնական սեղանի շուրջ հավաքվածները ոգելից խմիչք են օգտագործում, որպեսզի բարձր տրամադրություն ստեղծվի, որպեսզի բոլոր ասված կենացները երկնքում հրեշտակները պարզ լսեն, հասկանան ու կատարեն, որպեսզի Նոր տարին ուրախ դիմավորեն։ Չէ՞ որ ինչպես դիմավորես, այդպես էլ կանցնի տարին… Ու չարժե հարբել նույնիսկ շատ թանկ թեքիլայից կամ կոնյակից, ինչպես նաև պապի թորած օղուց։ Շնորհավոր Նոր տարի։

 

 

Լրահոս
0