Հայաստանում ռուս զինվորականները պայքարում են ձյան հետ

© Sputnik / Валерий Шустов / Անցնել մեդիապահոցДорога
Дорога - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն`Ամանորի արձակուրդին Գյումրու ռազմակայանում սպասվում է առատ ձյուն

ԵՐԵՎԱՆ, դեկտեմբերի 30- Sputnik. Հարավային ռազմական օկրուգի Գյումրու ռուսական ռազմակայանում տոնական և հանգստյանն օրերի նախաշեմին ստեղծվել է հատուկ ռեզերվային խումբ, հաղորդում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։

«Հերթապահ խմբի հիմնական առաջադրանքը ձյան անոմալ տեղումների դեմ պայքարելն է, որոնք առաջիկա օրերին սպասվում են հանրապետությունում»,- ասվում է ՀՌՕ հաղորդագրությունում։

Արտահաստիքային ռեզերվային խմբի մեջ կան շուրջ 50 զինծառայող և ավելի քան 10 հատ ԿամԱԶ ռազմական հատուկ մեքենա, բուլդոզեր։

Զինվորականների հետ անցկացվել են առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու և անվտանգության կանոններին հետևելու հրահանգչական-մեթոդական պարապմունքներ ռազմակայանին հարակից տարածքում ձյունը մաքրելու ժամանակ։

 

 

Լրահոս
0