Պուտինն Ամանորի կապակցությամբ շնորհավորել է Հայաստանին

© РосинфоПрезидент Российской Федерации Владимир Владимирович Путин
Президент Российской Федерации Владимир Владимирович Путин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի նախագահը Սուրբ ծնունդի և գալիք Ամանորի կապակցությամբ շնորհավորել է համաշխարհային առաջնորդներին, ներառյալ` Անգելա Մերկելին ու Բարաք Օբամային

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սուրբ ծննդյան ու գալիք Նոր տարվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԵՏՄ-ի և ԱՊՀ-ի երկրների առաջնորդներին` հույս հայտնելով, որ այդ երկրների հետ երկկողմանի արդյունավետ համագործակցությունը կշարունակվի, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Շնորհավորական ուղերձում ռուս առաջնորդը նշել է, որ անցնող տարին հայ-ռուսական հարաբերությունների տարբեր ոլորտներում նշանավորվեց նշանակալի ձեռքբերումներով:

«Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը նոր հեռանկարներ բացեց ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների ու միջազգային ասպարեզում գործընկերային համագործակցության ամրապնդման համար», — գրված է շնորհավորական ուղերձում։

Պուտինը վստահություն է հայտնել, որ համատեղ աշխատանքը հաջողությամբ կշարունակվի, «ինչը բխում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների շահերից, ընթանում է եվրասիական տարածության խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման հունով»։

Լրահոս
0