00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԿիՆոր տարի

© http://brainsly.net/кино, фильм, кинематограф, кинолента
кино, фильм, кинематограф, кинолента - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամեն տարի դեկտեմբերի 31-ին մարդիկ, տոնական իրարանցումից հոգնած, նստում են հեռուստացույցների դիմաց` սիրելի ֆիլմերն ու մուլտֆիլմերը հարյուրերորդ կամ հազարերորդ անգամ դիտելու համար

Կարեն Ավետիսյան, Sputnik.

Ամանորի անբաժանելի մաս դարձած «Մայրաքաղաքային» աղցանն անհնար է պատկերացնել առանց «Բաղնիքդ անուշ» ֆիլմի։

Այս տարի լրանում է «Տանը միայնակ» մնացած 8 տարեկան Քևինի անհավանական արկածները պատմող ֆիլմի 25-ամյակը։ Տարիները չեն անդրադառնում տղայի չարաճճիությունների վրա, և փոքրիկ հանդիսատեսը շարունակում է մեծ հետաքրքրությամբ հետևել, թե ինչպես է տղան բոլոր ջանքերը գործադրում հանդուգն գողերի հետ պայքարելու համար և ամեն գնով պաշտպանում տունը` «իմ տունն իմ ամրոցն է» անգլիական արտահայտության լավագույն ավանդույթներով։

Ֆիլմը հոլիվուդյան երկնակամար բարձրացրեց Մակկալեյ Կալկինին, իսկ վիթխարի կոմերցիոն հաջողությունը խթան հանդիսացավ, որպեսզի երկու տարի անց նկարահանվի ֆիլմի շարունակությունը` «Տանը միայնակ 2. Նյու Յորքում կորածը»։ 1997թ.-ին էկրան բարձրացավ «Տանը միայնակ 3»-ը, իսկ 2002թ.-ին` 4-րդ մասը, իսկ ահա 2015թ.-ին վերջին ռեմեյքը` «Տանը միայնակ 5. Տոնական կողոպուտ» ֆիլմը։

Քչերը գիտեն, որ Քևինի դեմքի հայտնի արտահայտությունը (բաց բերանով) Էդվարդ Մունքի հայտնի «Ճիչը» նկարին ուղղված ակնարկ է։

Անվանի «Պրոստակվաշինո» գյուղը շատերի համար հարազատ և լիովին իրական է դարձել։ Ուսպենսկու մոտիվներով նկարահանված մուլտֆիլմի սերիաները կարելի է անվանել «տոն, որն ամբողջ տարին մեզ հետ է»` ամառային «Արձակուրդները Պրոստոկվաշինոյում» սերիայից մինչև «Ձմեռը Պրոստոկվաշինոյում»։ Հենց վերջինն էլ Նոր տարվա էկրանների ավանդական հյուրն է` իր անկրկնելի հերոսներով` բարի գյուղական «Շարիկ» շնով, «Մատրոսկին» կատվով, կենդանիների լավագույն ընկեր «Քեռի Ֆյոդորով» և, իհարկե, փոստատար Պեչկինով։

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոց«Պրոստակվաշինո»
Открытие выставки Нереальные герои. Художники и персонажи Союзмультфильма - Sputnik Արմենիա
«Պրոստակվաշինո»

Մուլտֆիլմին նաև յուրահատուկ տոնական հմայք է տալիս «Գոլուբոյ օգոնյոկը», որին սպասում էր Ֆյոդորի մայրը։ Եվ հիմա տարիներ անց միամիտ ու այնքան հարազատ է հնչում «ոչ թե տեխնիկան է հասել, այլ ես ինքս եմ այստեղ հասել դահուկներով» արտահայտությունը։

Քչերը գիտեն, որ բոլորի կողմից սիրված «Պրոստոկվաշինո» մուլտֆիլմի փոստատար Պեչկինի հայտնի կերպարը հորինել է մեր հայրենակից, նկարիչ–մուլտիպլիկատոր Լևոն Խաչատրյանը։

1956թ.-ից Ամանորի գիշերը կարելի է անվանել նաև «դիմակահանդեսային»։ Այսօր դժվար է հավատալ, որ «Կառնավալային գիշերը» մեծն Ռյազանովի առաջին մեծ ու ինքնուրույն ֆիլմն է։ Հետպատերազմյան 50-ական թթ.-ին Ռյազանովը խորհրդային մյուզիքլ նկարեց կրկեսի և բուֆոնադայի տարրերով, ծաղրածուների և աճպարարների ելույթներով` ջազային նվագախմբի ուղեկցությամբ։

© Sputnik / РИА Новости / Անցնել մեդիապահոց«Կառնավալային գիշերը»
Актриса Людмила Гурченко в кинофильме Карнавальная ночь - Sputnik Արմենիա
«Կառնավալային գիշերը»

Ֆիլմի շնորհիվ անմոռանալի է դարձել Մշակույթի տան տնօրեն Օգուրցովի կերպարը։ Անհնար է պատկերացնել զանգերի ավելի ջերմ ու տոնական սպասում, քան լեգենդար «5 րոպե» երգը` Լյուդմիլա Գուրչենկոյի կատարմամբ։

Քչերը գիտեն, որ ֆիլմի նկարահանման ժամանակ Գուրչենկոյի գոտկատեղի բարակությունը 48 սմ է եղել։

1973թ.-ին, երբ ստեղծվեց «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը», այն արդեն դիտել էր ավելի քան 60 մլն մարդ։ Պատկերացնու՞մ եք` որքան մարդ է այն դիտել կես դարում։

Չնայած Շուրիկի ավանդական ներկայությանը` ֆիլմը տարբերվում է Գայդայի մյուս կատակերգություններից։ Սա ֆանտաստիկ կատակերգություն է` սատիրայի վառ տարրերով։

Գայլը դահուկ է քշում, Նապաստակը` չմուշկ։ Համատեղ պիրուետները սառույցի վրա գծանշում են «Դե, սպասիր» արտահայտությունը։

© smotri-multfilm«Դե, սպասիր»
Новогодний выпуск мультфильма Ну погоди - Sputnik Արմենիա
«Դե, սպասիր»

Էկրանների ամենահայտնի կենդանիների լեգենդար դիմակայությունն արդիական է ողջ տարվա ընթացքում, սակայն տոների ուղեկից դարձավ հատկապես 8-րդ թողարկումը, որի ավարտը ոչ միայն ամենատոնականն է, այլև խորհրդային տարիների համար` ծայրահեղ ցայտունը. գայլը` մուշտակով, երկար հյուսով, ծխախոտը բերանին, ու հնչում է Նոր տարվա ամենահայտնի զուգերգը` «պատմիր, Ձյունանուշ»-ը։

Քչերը գիտեն, որ հեղինակների մտահաղացմամբ Գայլին պետք է հնչունավորեր Վլադիմիր Վիսոցկին, բայց գեղարվեստական խորհուրդը չհաստատեց նրա թեկնածությունը, և արդյունքում Գայլ դարձավ Անատոլի Պապանովը։

Ճակատագրի հեգնանքով սա առաջին տարին է, որը մենք նշելու ենք առանց Էլդար Ռյազանովի, սակայն ոչ առանց նրա ֆիլմերի։

Այս տարի լրանում է «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» ֆիլմի 40-ամյակը։

© Sputnik / В. Алисов / Անցնել մեդիապահոց«Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ»
На съемках фильма Ирония судьбы - Sputnik Արմենիա
«Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ»

1976թ.-ի հունվարի 1-ին Կենտրոնական հեռուստատեսությունն առաջին անգամ ցուցադրեց ֆիլմը, այն դիտեց ավելի քան 100 մլն մարդ, իսկ արդեն փետրվարի 7-ին ֆիլմի ցուցադրությունը կրկնեցին «բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով»։ Դա այն է, ինչ այսօր կոչվում է «կուլտային կինո»։ Սերունդները երգում են հայտնի հերոսների երգերը, որոնք գրվել են Ախմադուլինայի, Ցվետաևայի, Պաստեռնակի բանաստեղծությունների հիման վրա։ 2007թ.-ին Թիմուր Բեկմամբետովը փորձեց նկարահանել «Ճակատագրի հեգնանքը» ֆիլմի շարունակությունը, բայց պարզվեց` առաջին ֆիլմի ուժն ու գեղեցկությունը կրկնելը բարդ կամ նույնիսկ անհնարին նախաձեռնություն էր։

Ինչպես ասվում է ֆիլմի սկզբում, «սա ոչ սովորական պատմություն է, որը կարող էր տեղի ունենալ միայն և բացառապես Ամանորի գիշերը» և ինչպես պարզվեց, այն կարող էր ստեղծել բացառապես Էլդար Ռյազանովը։

Քչերը գիտեն, որ նույնիսկ Լեոնիդ Բրեժնևն է այս ֆիլմի մասին խոսել իր հաշվետու զեկույցում` ասելով, որ «քաղաքաշինությունը բազմազանության կարիք ունի, որպեսզի չկրկնվի ֆիլմի հերոսի պատմությունը, որը ճակատագրի հեգնանքով հայտնվում է ուրիշ քաղաքում, բայց չի կարողանում ուրիշի բնակարանը տարբերել սեփականից»։

 

 

Լրահոս
0