Ֆոկուս–մոկուս։ Ինչպես զարմացնել հարազատներին

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Անգամ նվաճումների ու առաջադեմ տեխնոլոգիաների դարում աճպարարությունը շարունակում է զարմացնել մարդկանց։ Sputnik Արմենիայի ընթերցողների համար աճպարարության գաղտնիքներն է բացահայտում Ռուբեն Սիմոնյանը

Տեսանյութում ներկայացված ֆոկուսը կոչվում է «աճպարարություն կոպեկով»։ Հիմնական «գործող անձը» կոպեկն է, մի քանի վայրկյան անց ուշադրության կենտրոնում է հայտնվում բաժակը, քանի որ ամբողջ հրաշագործությունը հենց բաժակի «մասնակցությամբ» ու օգնությամբ է կատարվում։ Թվում է, թե ամեն ինչ պարզ է. բաժակի վրա պետք է անձեռոցիկ դնել, հետո մի քանի անգամ խփել սեղանին, ու բաժակը կանհետանա։

Սակայն կարևոր երկու հանգամանք կա` ձեռքերի ճարպկություն և դիմացինի ուշադրությունը ճիշտ ժամանակին և ճիշտ օբյեկտի վրա շեղելու կարողություն։ Մեր պատրաստած տեսանյութը կօգնի ձեզ շատ արագ յուրացնել ձեռնածության գաղտնիքներն ու տոնական օրերին հավաքույթների ժամանակ զարմացնել ձեր հարազատներին։

Լրահոս
0