00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լավաշ թխելու ավանդույթներն ու գաղտնիքները

© Sputnik / Asatur YesayantsЛаваш
Лаваш - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լավաշը ուտելիք է, լավաշը պատառաքաղ է, լավաշը անձեռոցիկ է։ Լավաշն ուտում են, լավաշով միս են բռնում, լավաշով փաթաթում են այն։ Sputnik Արմենիա պորտալի թղթակիցները Աշտարակի գյուղերից մեկում «հետևել» են, թե ինչպես է պատրաստվում իսկական հայկական լավաշը

Անի Լիպարիտյան, Sputnik.

Թարմ թխած լավաշի գայթակղիչ բույրը ստիպում է մտնել քարե պատերով թոնրատուն, որտեղ թոնրի շուրջ նստած կանայք հրաշքներ են գործում: Նրանց հմուտ ձեռքերի տակ ծնվում է անուշաբույր, համեղ ու խրթխրթան լավաշը։

Գյուղական առավոտ է։ Քաղաքաբնակների համար անսովոր մաքուր օդը համեմված է հողի, լավաշի ու փայտի հոտով։ Մարդիկ վաղուց են արթնացել, իսկ ցանկապատից այն կողմ «առավոտյան վազքի» են դուրս եկել հավերը։ Մենք թակում ենք դուռն ու ներս մտնում։

— Բարև ձեզ, կարելի՞ է։
— Իհարկե, կարելի է, համեցեք,- պատասխանում է հացթուխ Կիման։

Պատից կախված է լավաշի հիմնը.

«Մեր լավաշ հացը մեր պարզությունն է,
Որ բաց ենք անում ամենքի առաջ,
Մեր լավաշ հացը մեր պատմությունն է,
Կրակի բոցում թրծված ու հառնած:
Մեր լավաշ հացը մեր տրտմությունն է,
Համբերությունն է մեր կարկտահար:
Մեր լավաշ հացը մեր էությունն է,
Մեր Հաց-հավատը՝ աղոթք ու նշխար:
Մեր լավաշ հացը մեր սրբությունն է,
Երդվել, երդվում ենք միշտ հացի առաջ»:

Այդ պահին թվում է, որ Հայաստանի ամենահամեղ լավաշները թխում են հենց այստեղ՝ Աղցք գյուղում։

© Sputnik / Asatur YesayantsЛаваш
Лаваш - Sputnik Արմենիա
Лаваш

Լավաշ պատրաստելու բաղադրատոմսը

Սենյակում մեծ մետաղական աման է դրված, որը նման է հսկա կաթսայի կամ տաշտի, ու մեջը խմոր են հունցում։ Հացթուխները խմորից մի կտոր են պոկում, հմուտ շարժումներով վերածում գնդի։ Գնդերը միանման շարվում են կողք-կողքի՝ նույն «արտաքին տվյալներով» ու նույն քաշով:
Կանայք ասում են, որ օրական շուրջ 350 լավաշ են թխում, բայց ռեկորդ էլ են ունեցել՝ մեկ օրում 700 լավաշ։

«Լավաշը թխում ենք վաղ առավոտյան։ Ժամը 9-ին արդեն այստեղ ենք»,- պատմում է Կիման և ձեռքից ձեռք թռցնում հում լավաշը։

Հետո վերցնում է գրտնակած խմորը, քաշում ձվաձև բարձիկի վրա, արագ ու հմուտ շարժումով լավաշը խփում թոնրի պատին։

Մինչ երկու կանայք խմորից գունդ են պատրաստում, Կիման բարակ ու մեղրածոր երգում է, հետո ամոթխած կախում գլուխը։ Ասում է՝ առաջ ավելի լավ էր երգում, իսկ հիմա ձայնը «նստել է», մրսած է։ 40 վայրկյան անց լավաշը պոկում են թոնրի պատից։

© Sputnik / Asatur YesayantsԼավաշ թխելու ավանդույթները
Лаваш - Sputnik Արմենիա
Լավաշ թխելու ավանդույթները

«Ճիշտ» լավաշը պատրաստվում է ցորենի ալյուրից, ջրից և աղից։ Խմորը հունցում են երեկոյան, որպեսզի առավոտյան պատրաստ լինի հաց դառնալուն։

Զվարճալի նախանշաններ

Տանտիրուհին՝ Զարիկը, մեզ դեղձի կոմպոտ է հյուրասիրում ու խմորի հետ կապված զվարճալի պատմություններ պատմում:
«Մի անգամ մեզ մոտ էր Ոսկեհատ տատիկը։ Մեկ էլ սկսեց հորանջել ու տագնապ բարձրացրեց, որ իբր աչքով են տվել իրեն։ Բարձրաձայն խնդրեցի, որ անմիջապես մի կտոր խմոր բերեն։ Նա խմորը մոտեցրեց դեմքին, հետո կտորները նետեց թոնրի մեջ և սպասեց, որ դրանք պայթեն։ Եթե խմորը պայթում է, ապա աչքը դուրս է եկել։ Եթե ոչ, ապա շատ ուժեղ է աչքը»,- ժպիտով պատմում է Զարիկը։

Ժամանակին խմորով որոշել են ապագա երեխայի սեռը։ Զարիկը պատմում է, որ խմորի կտորները գցել են թոնրի մեջ, հետո խմորի ձևից որոշել՝ աղջիկ է ծնվելու, թե տղա։

Թխելուց առաջ թոնիրը երկար ժամանակ պետք է վառած լինի, խորքում այրվող փայտը պետք է մոխրանա։ Սա համեղ հացի գաղտնիքներից մեկն է։

Գյուղացիներից շատերի տներում ձմռան համար պահած լավաշի պաշար կա. լավաշի սարեր սեղաններին…

© Sputnik / Asatur YesayantsЛаваш
Лаваш - Sputnik Արմենիա
Лаваш

Լավաշը հայի հպարտությունն է

2014թ.-ի նոյեմբերին Ոչ նյութական ժառանգության պահպանության միջկառավարական հանձնաժողովը հայկական լավաշ թխելու ավանդույթներն ընդգրկեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմած՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում։

Հայկական կողմից մեկ տարի առաջ ներկայացրած հայտը, որը կոչվում էր «Լավաշ. Հայկական հացի նշանակությունը և արտաքին տեսքը` որպես մշակույթի դրսևորում», անցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայով սահմանված բոլոր ընթացակարգային փուլերը։

Հայկական ավանդական թոնրի լավաշի պատրաստումն առանց գազի - Sputnik Արմենիա
Ինչպես է պատրաստվում հայկական ավանդական թոնրի լավաշը
Հայտը կազմել էին Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտը, մշակույթի նախարարությունն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը։ Այսպիսով, ցուցակը համալրվեց հայկական մշակութային չորրորդ ժառանգությամբ։
Նախկինում ցուցակում էին ներառվել նաև հայկական խաչքարերը, դուդուկը և «Սասունցի Դավիթ» էպոսը։

© Sputnik / Asatur YesayantsЛаваш
Лаваш - Sputnik Արմենիա
Лаваш
Լրահոս
0