00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղրղըզստանում ձերբակալել են ազգային ճաշատեսակը վիրավորած օտարերկրացուն

© Sputnik / Сергей Венявский / Անցնել մեդիապահոցБорьба с преступностью
Борьба с преступностью - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախնական տվյալներով` ոտիկանությունը գիշերը Բրիտանիայի քաղաքացի Մայքլ Մաքֆիթին ձերբակալել է Ղրղըզստանից մեկնելու փորձի ժամանակ: Մայքլ Մաքֆիթին «Կումտորի» աշխատակիցները մեղադրում են ազգային արժանապատվությունը վիրավորելու համար

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի — Sputnik. «Կումտորի» աշխատակից Մայքլ Մաքֆիթը, ով «Չուչուկ» կերակրատեսակն (ձիու մսից պատրաստված երշիկ) անվանել է ձիու սեռական օրգան, ձերբակալվել է «Մանաս» օդանավակայանում, Sputnik Ղրղըզստանին հայտնել է Լեռնամետաղագործական արհմիության կենտրոնական կոմիտեի նախագահ Էլդար Տաջիբաևը:

Դեկտեմբերի 30-ին ոսկու հանքի աշխատող Մայքլ Մաքֆիթը սոցցանցերում լուսանկար էր հրապարակել, որտեղ ղրղըզական ազգային Չուչուկ կերակրատեսակն անվանել էր ձիու սեռական օրգան: Սոցցանցերում այս երևույթը դժգոհության ալիք էր բարձրացրել: «Կումտոր գոլդ» ընկերության աշխատակիցները գործադուլ էին հայտարարել ու նամակով դիմել ՂՀ ՆԳՆ, գլխավոր դատախազություն ու ԱԱՊԿ` պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել արտասահմանցուն` ազգային արժանապատվությունը վիրավորելու համար: Մաքֆիթն իր հերթին ջնջել էր սոցցանցի գրառումն ու ներողություն խնդրել:

««Մանաս» օդանավակայանում առավոտյան ժամը 3-ին նրան ձերբակալել են ոստիկանության աշխատակիցները», — ասել է Տաջիբաևը:

Նա չի բացառում, որ Մաքֆիթը փորձում էր փախուստի դիմել:

Ընկերության արհմիությունն իր հերթին հայտնել է օտարերկրացու ձերբակալման մասին:

«Երեկ գիշերային հերթափոխը հրաժարվել է աշխատանքի դուրս գալ, իսկ առավոտյան հերթափոխը աշխատանքի է դուրս եկել այն բանից հետո, երբ ղեկավարությունը խոստացել է ժամանել», — նշել է «Կումտոր» ընկերության արհմիության անդամ Բեգալի Ակուլուևը:

Ավելի ուշ Facebook սոցցանցի իր էջում Մայքլ Մաքֆիթը գրել է. «Ես ուզում եմ անկեղծորեն ներողություն խնդրել իմ խոսքերի համար: Ես իսկապետ մտադիր չէի որևէ մեկին վիրավորել, ես անչափ ցավում եմ, ես նման մտադրություն չեմ ունեցել»:

Աշխատակիցներն առաջվա պես պահանջում են նրան պատասխանատվության ենթարկել: Ղրղըզստանի հանրապետությունում գտնվող «Կումտոր» հանքավայրը Կենտրոնական Ասիայի խոշորագույն ոսկու հանքավայրն է, որը գտնվում է Centerra Gold Inc ընկերության կառավարման ներքո:

Սա երկրի հանքարդյունաբերության ոլորտի առաջին ու ամենանշանակալի ընկերությունն է, որը ստեղծվել է արտասահմանյան ներդրումների շնորհիվ: «Կումտորի» արտադրանքն այսօր զբաղեցնում է ազգային ապրանքի արտահանման ավելի քան մեկ երրորդը, իսկ ընկերության առաքելությունը արտադրությամբ չի սահմանափակվում: «Կումտոր գոլդ» ընկերությունը «Կումտոր» նախագծի օպերատորն է և պատասխանատվություն է կրում արտադրության ողջ փուլի համար:

 

 

 

Լրահոս
0