Կենսաթոշակները վճարվում են, իսկ ճանապարհները՝ մաքրվում

© Sputnik / Асатур ЕсаянцПравительство Армении
Правительство Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
2016 թվականի 4-րդ օրը կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում նախարարները ներկայացրել են իրենց ոլորտների խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Առատ ձյան ու անանցանելի ճանապարհների վերլուծությունը կատարել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Ամեն Երիցյանը: Նախարարի խոսքով` դեկտեմբերի 31-ից հանրապետության տարբեր շրջաններում տեղացած ձյան շերտը կազմել է 50 սմ —1.20 մ: Ընդհանուր առմամբ փակվել է 109 ճանապարհ:

Արմեն Երիցյանը հավաստիացրել է որ օպերատիվորեն մշակել ու մաքրել են ճանապարհները: ՏԿԱԻՆ-ի փրկարար ծառայության գործողությունների արդյունքում էլ ձյան տակ մնացած ավտոմեքենաներից դուրս է բերվել ավելի քան 800 մարդ:

Արմեն Երիցյանը նշել է,որ հանրապետության բոլոր ճանապարհները հիմնականում բաց են, կան դժվարանցանելի ճանապարհներ, որտեղ ևս կատարվում են համապատասխան աշխատանքներ:

Իսկ ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ասել է, որ իր ղեկավարած կառույցը ուժեղացված հսկողություն է իրականացրել սոցիալական նշանակություն ունեցող 20 տեսակի ապրանքների գների նկատմամբ: Շաբոյանի գնահատմամբ ` շուկան կայուն է, և գները հիմնականում չեն բարձրացել:

Ավելին՝ նախորդ տարվա համեմատ 2015-ի դեկտեմբերին և 2016-ի հունվարի սկզբին գրեթե բոլոր ապրանքատեսակների գները նվազել են: Օրինակ, ըստ Արտակ Շաբոյանի, ձվի և ալյուրի գինը նվազել է 30- 40 տոկոսով:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ եկել էր բարի լուրով: Այսօրվանից` հունվարի 4-ից, սկսել են վճարել կենսաթոշակները: Վճարման գործընթացը կշարունակվի հունվարի 5-ին, այնուհետև հունվարի 8-ից:

Կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանն ամփոփել է խորհրդակցությունը և ընդգծել, որ պետք է շարունակել տնտեսությունն առաջ մղող քայլերը և համոզմունք հայտնել, որ միասնական ջանքերի շնորհիվ հաջողություններ կարձանագրվեն:

 

Լրահոս
0