Հայաստանը տարանցիկ երկիր կդառնա

© Sputnik / Stringer / Անցնել մեդիապահոցВысокогорная газокомпрессорная станция "Воловец" в Закарпатской области
Высокогорная газокомпрессорная станция Воловец в Закарпатской области - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իրանը ՀՀ տարածքով Վրաստան գազ մատակարարելու բանակցություններ է վարում

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի- Sputnik. Իրանական պետական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ` Թեհրանը ՀՀ տարածքով Վրաստան գազ մատակարարելու բանակցություններ է վարում Թբիլիսիի հետ։ Այդ մասին հայտարարել է իրանական National Iranian Gas Company (NIGEC) ներկայացուցիչ Ալիռեզա Կամելին:

«Վրաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ մենք պետք է գազը հասցնենք Հայաստանի սահման, իսկ Վրաստանն այն կստանա Հայաստանի սահմանին»,- հայտարարել է նա։ «Գործարքը պետք է տնտեսապես շահավետ լինի Վրաստանի համար»,- ավելացրել է Կամելին։

Մատակարարումների ծավալը կազմելու է 90-150 միլիոն խորանարդ մետր։ Կամելին ընդգծել է, որ մատակարարումներն ուղղված են լինելու Վրաստանի ներքին սպառմանը, ոչ թե Եվրոպա հասցնելուն։

Հիշեցնենք, որ այս պահին Վրաստանը գազ ստանում է հիմնականում Ադրբեջանից:

 

Լրահոս
0