00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր տարվա ամենաանիմաստ նվերների ցանկը

© Sputnik / Asatur YesayantsЗапасная шапка Деда Мороза
Запасная шапка Деда Мороза - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոր տարի, այսինքն` նոր նվերներ։ Այսինքն` պիտանի ու անպիտան նվերների շքերթ, ստացած նվերի դիմաց պատասխան նվեր գտնելու պարտադրանք:

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի– Sputnik. Ոմանց համար նվեր տալը զուտ պարտականություն է, ոմանց համար` հաճույք։ Երկրորդ «դասի» ներկայացուցիչները Ամանորից դեռ մեկ ամիս առաջ ցուցակ կազմած ընկնում են խանութներն ու ժամեր շարունակ նվեր ընտրում հարազատների ժպիտն ավելացնելու համար։ Իսկ մյուսները լուռ տրտնջում են՝ Նոր տարվա առևտուրը քիչ էր, դեռ նվերների հարց էլ պիտի լուծենք։

Հետաքրքրվեցինք` մեզ շրջապատող անձինք ինչ անիմաստ ու անպիտան նվերներ են ստացել Ամանորին։

«Ինձ համար ամենաանիմաստ նվերը բացիկն է,- ասաց Կարինեն,- չնայած անցած տարի եղբորս տղան իր ձեռքով էր բացիկ պատրաստել ու թեկուզ տառասխալներով, բայց ինձ «բարի բախտ էր» մաղթել նոր տարուն։ Շատ հուզվեցի»։

«Երբ հինգ-վեց տարեկան էի, նամակ էի գրել Ձմեռ պապին։ Խնդրել էի, որ ինձ համար բերի ատրճանակ, ավտոմեքենա ու… «ռետուզ»։ Ձմեռ պապն էլ առանց երկար-բարակ մտածելու բերել էր։ Թերևս ամենաանիմաստ նվերս դա է եղել»,- հիշեց Գևորգը։

© Sputnik / Асатур ЕсаянцՆամակ Ձմեռ պապին
Նոր տարվա ամենաանիմաստ նվերների ցանկը - Sputnik Արմենիա
Նամակ Ձմեռ պապին

«Ես ամեն տարի Նոր տարուն սկեսրոջիցս նույն նվերն եմ ստանում` զուգագուլպաներ, ընդ որում` գույնզգույն, ծաղկավոր, որոնք ես երբեք չեմ հագնում»,- ժպտալով ասաց Լիանան։

«Մի դասընկերուհի ունեի, սիրում էր նվիրել այն, ինչ գտնում էր տանը։ Մի անգամ էլ, հերթական անգամ ինձ հյուր գալուց առաջ տանը աֆորիզմների բրոշյուր էր գտել…»,- հիշեց Գայանեն։

«Ամեն տարի աղջիկս մոռանում է, թե նախորդ տարի ինչ էր ինձ նվիրել։ Ու նրա մոռացկոտության արդյունքում մեր տանը արդեն տեղ ու դադար չկա թեյի բաժակներից։ Չէի ասի, որ բաժակն անիմաստ նվեր է, պարզապես երևի ժամանակն է ուժ հավաքելու ու ասելու` աղջիկս, ես արդեն մի ամբողջ օժիտի «սերվիս» եմ հավաքել»,- ասաց Մհերը։

© Sputnik / Асатур ЕсаянцԹեյի սպասք
Նոր տարվա ամենաանիմաստ նվերների ցանկը - Sputnik Արմենիա
Թեյի սպասք

«Դպրոցական էի, ինձ մի տղա էր սիրահարվել ու որոշել էր Նոր տարուն ընկերոջ հետ նվեր ուղարկել։ Պատի ժամացույց էր, որի մեջ թվերի փոխարեն արհեստական ծաղիկներ էին տեղադրված։ Դա հերիք չէր, ժամը մեկ էլ ծղրտում էր»,- ծիծաղելով հիշեց Աննան։

«Անցյալ տարի մեզ հյուր եկան տղայիս դասընկերները։ Հետները մի մեծ տոպրակ կար։ Նրանց գնալուց հետո բացեցինք, մեջը կերամիկայից պատրաստված ձի էր։ Այնքան մեծ, որ մի հինգ րոպե միայն տոպրակից էինք հանում, մինչև հասանք սմբակներին։ Հիմա ձին մեր տան պահարանում է դեռ։ Չգիտեմ էլ ինչ կարելի է անել։ Ստիպված համակերպվել ենք նրա գոյությանը։ Ամեն անգամ պահարանի դուռը բացելիս` նույնիսկ մտերմաբար հարցնում եմ` ո՞նց ես, Քուռկիկ Ջալալի ջան»,- պատմեց Նարեն։

«Պիտանին ու անպիտանը դուք որոշեք, բայց իմ կյանքում հենց «նվեր» բառը մեծ նշանակություն ունի։ Իմ անունը Պարգև է, քառասուն տարի առաջ Նոր տարվա նախաշեմին ամուսնացա մի աղջկա հետ, անունը` Նվեր։ Այնպես որ մենք մեզնով հենց նվեր ենք իրար»,- խնդմնդաց բակում նստած ծերերից մեկը։

… Մեզնից յուրաքանչյուրն էլ ցանկության դեպքում կհիշի որևէ նվեր, որի կարիքը երբևէ չի ունեցել, ավելին` նվերը ստանալուց հետո չի գտել գոնե մեկին, որ ինքն էլ իր հերթին այդ մեկին փոխանցի նվերը։ Անպիտան նվերների «ծննդյան» դարաշրջանը, թերևս, սերտորեն կապված է խորհրդային ժամանակաշրջանի հետ, երբ խանութների ու տոնավաճառների առատություն չկար, և ամենուրեք նույն ապրանքն էին վաճառում։ Այսօր իրավիճակն այլ է` հարյուրավոր խանութներ` առցանց ու ցանցային, որտեղ կարելի է հազար ու մի պիտանի, հետաքրքիր ու խորհրդանշական իր գտնել։ Պետք է միայն մի փոքր «զոռ տալ» երևակայությանը։

Լրահոս
0