Ոստիկանությունը ներում է ձյան պատճառով կատարված խախտումները

© Sputnik / Валерий Шустов / Անցնել մեդիապահոցДорога
Дорога - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ոստիկանությունը վարույթներ չի իրականացնի և վարչական տույժեր չեն կիրառի

ԵՐԵՎԱՆ, 6 հունվար — Sputnik. 2015թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2016 թվականի հունվարի 6-ը ներառյալ կատարված իրավախախտումերի վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվելու, հայտնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը։

«Հաշվի առնելով, որ տեղացած առատ ձյան պատճառով Երևան քաղաքի խաչմերուկներում իրավախախտումների մեծ մասն ուղղակիորեն կատարվել են այլընտրանք չունենալու պայմաններում, 2015 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2016 թվականի հունվարի 6-ը ներառյալ կատարված և Երևան քաղաքի խաչմերուկներում տեղադրված տեսախցիկներով հայտնաբերված իրավախախտումերի վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվելու և վարչական տույժեր չեն կիրառվելու»,- նշում են ոստիկանությունից:

 

 

Լրահոս
0