00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծաղկաձորն ԱՊՀ լավագույն լեռնադահուկային հանգստավայրերի վարկանիշում է

Цахкадзор
Цахкадзор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանգստավայրերի տասնյակում Ծաղկաձորը երրորդն է ղրղըզական Կարակոլից և բելառուսական Լոգոյսկից հետո

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի- Sputnik. Ծաղկաձորն ընդգրկվել է ԱՊՀ ամենամատչելի և հայտնի լեռնադահուկային հանգստավայրերի վարկանիշում, հայտնում է novostink.ru-ն:

Travel.ru-ի կազմած լավագույն հանգստավայրերի տասնյակում Ծաղկաձորը երրորդն է ղրղըզական Կարակոլից և բելառուսական Լոգոյսկից հետո,:

Ծաղկաձորում հանգստի համար բյուջեն գնահատվել է օրական 50 դոլար և հաշվարկվել է մեկ մեծահասակի համար: Դրա մեջ մտել է ճոպանուղուց 15 կմ շառավղով երկու կամ երեքաստղանի հյուրանոցում բնակվելը, սրճարանում ընթրիքի արժեքը և սքի-պասը (ճոպանուղուց օգտվելու թույլտվությունը) մեկ օրվա համար:

Ծաղկաձորը հայտնվել է նաև Forbes-ի կազմած 15 լավագույն հետխորհրդային լեռնադահուկային հանգստավայրերի վարկանիշում: «Հայաստանի գլխավոր լեռնադահուկային հանգստավայրը գտնվում է գեղեցիկ հովտում՝ Թեղենիս լեռան ստորոտին: Հանգստավայրը հարմար է գրեթե ցանկացած մակարդակի դահուկորդների համար»,- գրում է հրատարակությունը` նշելով, որ դահուկային սեզոնը ձգվում է դեկտեմբերից մինչև մարտ, դահուկային ուղիների ընդհանուր երկարությունը կազմում է ավելի քան 7200 մ, սարքավորված է ավելի քան 50 ճանապարհ, ամենաերկարը՝ 8 կմ: Դահուկից բացի, հասանելի են նաև ձնագնացները, հելի-սքին Արագածից (ձնագնացներով բարձրանալը), մոտակայքում գտնվում են Սևանը և տաք աղբյուրները, գրում է Forbes-ը:

 

 

Լրահոս
0