Ռուս զինվորներն օգնում են մաքրել ձնակույտերը

© see2meЗимняя дорога
Зимняя дорога - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում դեկտեմբերի 31–ից ձյան առատ տեղումներ են գրանցվել։ Ռուսական ռազմակայանի զինծառայողներն օգնում են հաղթահարել վատ եղանակային պայմանների հետևանքները

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի- Sputnik. Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի զինծառայողներն առատ ձյան հետևանքները վերացնելու համար սկսել են օգնել ճանապարհային ծառայություններին, հայտնում է ՀՌՕ-ի մամուլի ծառայությունը։

«Առատ տեղումների և ուժեղ ձնաբքերի պատճառով փակվել կամ դժվարանցանելի են դարձել միջմարզային նշանակություն ունեցող ավտոճանապարհների որոշ հատվածներ։ Շիրակի և Լոռու մարզերում ճանապարհները մաքրելու համար հանրապետությունում գործարկվել է պահեստային խումբ, որում ընդգրկվել է շուրջ 50 զինծառայողներ, ինչպես նաև` ավելի քան 10 ԿամԱԶ, բուլդոզեր և գրեյդեր»,- նշված է հաղորդագրությունում։

Զինծառայողներն ավտոճանապարհների մաքրումն իրականացնում են երեք ուղղությամբ` առավել հեռավոր զինվորական օբյեկտների, զորավարժարանների և պահակային ջոկատների գտնվելու երթուղիներով։

Նախօրեին զինծառայողների հետ անցկացրել են տեսչական-մեթոդական պարապմունքներ` տուժածներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու և ձյունը մաքրելիս անվտանգության պահանջներին հետևելու համար։

 

 

Լրահոս
0