Երկու օրում թոքաբորբով հիվանդների թիվը գրեթե կրկնապատկվել է

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հունվարի 8-ի դրությամբ գրիպով և սուր շնչառական վարակներով հանրապետությունում հիվանդանոց է տեղափոխվել 568 հիվանդ, որից 461-ը` 0-18 տարեկան, 150-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունում ստեղծված արագ և օպերատիվ արձագանքման աշխատանքային խմբի խորհրդակցության ժամանակ դեկտեմբերի 8-ին ներկայացվել են հանրապետության հիվանդանոցներում բուժում ստացող հիվանդների վերաբերյալ ցուցանիշները։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ` դեկտեմբերի 6-ի դրությամբ, հանրապետության հիվանդանոցներում բուժում էր ստանում գրիպով և սուր շնչառական վարակներով 433 մարդ, որից 354-ը` 0-18 տարեկան։ Թոքաբորբ էր ախտորոշվել հիվանդներից 97-ի մոտ։

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մանրամասն հետաքրքրվել է հիվանդանոցներում բուժվողների, հատկապես` թոքաբորբով հիվանդների վիճակով, իրականացվող բուժումների ընթացքով, ինչպես նաև զորամասերում առկա իրավիճակով և զինծառայողների առողջությամբ: Զեկուցվել է, որ զորամասերում բարվոք վիճակ է։

Հանձնարարվել է շարունակել սերտ համագործակցությունը ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության և հանրապետական զինկոմիսարիատի հետ` տարբեր վարակիչ հիվանդություններով կամ ջերմող զինակոչիկների մուտքը զորամաս կանխելու նպատակով։

Նախարարին հայտնել են, որ Երևանի պոլիկլինիկաները դեկտեմբերի 8-ից անցել են բնականոն աշխատանքի։ Շաբաթ և կիրակի օրերին առաջնային օղակը կաշխատի ժամը 10-17-ը։

Արմեն Մուրադյանը հանձնարարել է մարզերի հետ համագործակցության արդյունքում ապահովել, որ առաջիկա հանգստյան օրերին աշխատեն նաև մարզային պոլիկլինիկաները։

 

Լրահոս
0