Հուրգադայում տուժած զբոսաշրջիկների վիճակը կայուն է

© Sputnik / Юрий Сомов / Անցնել մեդիապահոցВ центре города
В центре города - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եգիպտոսի ՆԳՆ-ն հայտնել է, որ եգիպտական Հուրգադա քաղաքում գտնվող Bella Vista հյուրանոցի վրա իրագործված հարձակման հետևանքով տուժել է Ավստրիայի երկու քաղաքացի և Շվեդիայի մեկ հպատակ։ Տեղի ԶԼՄ-ների տվյալով` զբոսաշրջիկները տարբեր վնասվածքներ են ստացել, հիմնականում` կտրող գործիքի հետևանքով առաջացած վնասվածքներ

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Վնասվածքներ ստացած անձանց վիճակը գնահատվում է որպես կայուն, հայտնում է Ասոշիեյթեդ Փրես գործակալությունը` հղում անելով հիվանդանոցի ներկայացուցչին:

Գործակալության տվյալով` Ավստրիայի 72-ամյա քաղաքացիներ Ռենատա և Վիլհելմ Վեյսլեյններն (Renata, Wilhelm Weisslein) ու Շվեդիայի 27-ամյա քաղաքացի Սամմի Օլովսոնը (Sammie Olovsson) թեթև վնասվածքներ են ստացել:

Ոստիկանությունը հայտնում է, որ հարձակում իրականացրած անձինք ահաբեկիչներ են եղել, նրանք հյուրանոցում գտնվող անձանց սպառնացել են սառը զենքով։ Ոստիկանները կարողացել են դիմակայել նրանց, փոխհրաձգություն է սկսվել, որի հետևանքով հարձակվողներից մեկը մահացել է, մյուսը` վիրավորվել։ Պարզվել է, որ նրանցից մեկի մոտ ազդանշանային ատրճանակ է եղել, մյուսի մոտ` սառը զենք։

 

Լրահոս
0