00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Հայկական կայանի հզորացմամբ Ռուսաստանը ուժն է ցույց տալիս Թուրքիային

© Photo : ARKA news agency102-я российская военная база в Армении
102-я российская военная база в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրու ռուսական կայանը ժամանակակից սպառազինությամբ հզորացնելը Թուրքիայի հետ հարաբերությունների կտրուկ սրման արդյունք է, կարծում են հայ փորձագետները

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի- Sputnik. Դավիթ Գալստյան. Հայաստանում իր ռազմակայանի սպառազինության նորացմամբ Ռուսաստանը մկաններն է ցույց տալիս Թուրքիային, կարծում է Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը։

Այսօր հայտնի դարձավ, որ ռուսական կայան են բերվել ռուսական անօդաչու թռչող սարքեր։ Բացի այդ, անցյալ տարեվերջին Էրեբունի ավիացիոն բազան համալրվեց Մի-8 և Մի-24 ուղղաթիռներով, իսկ 2016 թվականի երկրորդ կեսին կստացվի ՄիԳ-29 բազմաթիրախային ճակատային կործանիչների նոր խմբաքանակ։

«Ռուսաստանը հզորացնում է իր ռազմական համակազմը Հայաստանում, բայց ես դա դիտարկում եմ ոչ թե Հայաստանի, այլ Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում։ Ռուսաստանը Թուրքիային իր ուժն է ցույց տալիս գրեթե այնպես, ինչպես ԱՄՆ-ն ցուցադրաբար ռմբարկուի թռիչք իրականացրեց Հյուսիսային Կորեայի սահմանին։ Այդ համատեքստում է անհրաժեշտ դիտարկել Ռուսաստանի գործողությունները, որը Գյումրու կայանն է վերազինում սպառազինության ավելի ժամանակակից տեսակներով», — ասում է Մարտիրոսյանը։

Ընդ որում, նրա կարծիքով, ռուս-թուրքական ռազմական առճակատում, համենայն դեպս մոտ ապագայում, չի սպասվում, սակայն սրացումը ներկայիս իշխանությունների օրոք կշարունակվի։

Փորձագետը կարծում է, որ Հայաստանը պետք է քրդերի հետ հարաբերությունների սցենար, լուրջ ծրագրեր մշակեր, քանի որ այս տասնամյակում կամ ավելի ուշ Թուրքիան կկանգնի բաժանման խնդրի առջև։

Իր հերթին Հայաստանի ազգային անվտանգության ծառայության ղեկավարի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ ռուսական կայանը նոր տեսակի սպառազինությամբ համալրելն անհրաժեշտ է Հայաստանի անվտանգության համար։

«Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է հնարավորինս լավ զինվել, քանի որ մեր հարևանը գյուրզայի նման է։ Ընդ որում, ի տարբերություն օձի` Թուրքիան խայթելուց առաջ չի նախազգուշացնում», — ասել է նա` որպես օրինակ բերելով Կիպրոսի բռնազավթումն ու Իրաք ներխուժումը։

Նրա խոսքով` Ռուսաստանի ներկայությունը Արաքսի ափերին չափազանց կարևոր է, քանի որ հայտնի է, թե ինչպես կարող են այդ «Էրդողաններն ու Դավութօղլուները» իրենց դրսևորել Հայաստանի նկատմամբ։

Գյումրիում ժամանակակից ռուսական սպառազինության կարևորությունն ընդգծել է նաև Հայաստանի Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, սակայն արդեն ավելի շահադիտական տեսանկյունից։

«Ռուսական կայանի ուժեղացումը դրական է։ Լավ է, որ Ռուսաստանն իր կայանը համալրում է սպառազինության նոր տեսակներով։ Ես հուսով եմ, որ ինչպես 1917 և 1991 թվականներին, երբ Ռուսաստանը գնաց` Հայաստանին թողնելով զենքը, այնպես էլ այս անգամ սպառազինության ու ռազմամթերքի հետ իրավիճակը կարող է կրկնվել», — ասում է Արշակյանը։

Նա համոզված է, որ Ռուսաստանը պատերազմ չի սկսի Թուրքիայի դեմ, որը ՆԱՏՕ-ի անդամ է։ Ընդ որում, նախկին պատգամավորի կարծիքով, երկու երկրներն էլ մի շարք խնդրահարույց հարցեր ունեն` կապված Ղրիմի, պանթուրքիզմի քաղաքականության, Սիրիայի հետ, այդ իսկ պատճառով հակամարտությունը կսրվի։

Նա հույս հայտնեց, որ հակամարտությունը կհանգեցնի 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրն ի չիք դարձնելուն, որով պատմական Հայաստանի հողերը մնացին Թուրքիայի տարածքում։

 

 

Լրահոս
0