00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական եկեղեցու դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ անփոփոխ է

© Sputnik / Александр Воложанин / Անցնել մեդիապահոցПатриарх Кирилл принял участие в торжествах в честь Серафима Саровского в Дивеево
Патриарх Кирилл принял участие в торжествах в честь Серафима Саровского в Дивеево - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեր դիրքորոշման վառ ապացույցն է ամենաբարձր մակարդակով Ռուս ուղղափառ եկեղեցու մասնակցությունը Հայ առաքելական եկեղեցու կարևորագույն իրադարձություններին

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Ռուս ուղղափառ եկեղեցու դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ անփոփոխ է մնում, ասվում է Մոսկվայի և Համայն Ռուսաստանի Կիրիլ Պատրիարքի մամուլի քարտուղար Ալեքսանդր Վոլկովի մեկնաբանության մեջ, որը տեղադրված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի Facebook-ի էջում։

Հայր Ալեքսանդրը հայկական ԶԼՄ-ների համար մեկնաբանել է «Ռոսիա» հեռուստաալիքին տված Մոսկվայի և Համայն Ռուսաստանի Կիրիլ Պատրիարքի հարցազրույցը։

«Մենք միշտ բացահայտ պաշտպանել ենք ու շարունակելու ենք պաշտպանել այդ դիրքորոշումը միջազգային, միջքրիստոնեական ու միջկրոնական հարթակներում», — ասվում է հաղորդագրության մեջ։

Սիրիայում ու Իրաքում քրիստոնյաների աննախադեպ դրության հետ կապված` վերջին օրերին Պատրիարքը հարցազրույցի ժամանակ օրինակ է բերել Օսմանյան կայսրության պատմությունը, որտեղ նման ժամանակաշրջաններ են եղել, երբ մտցված կարգուկանոնն ապահովել է կայուն ու համեմատաբար անվտանգ կյանք կրոնական փոքրամասնությունների համար։

«Նման կարգի բացակայությունը միշտ, ինչպես 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում, այնպես էլ ժամանակակից Իրաքում, Սիրիայում, Լիբիայում, հանգեցնում է իրադարձությունների ողբերգական զարգացման։ Հենց այդ պատճառով էլ ժամանակակից իրադարձությունները մենք անվանում ենք ցեղասպանություն։ Մեր եկեղեցու դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմիցս պարզ հնչեցվել ու արտահայտվել է մի շարք պաշտոնական հայտարարություններում ու Պատրիարքի ուղերձներում», — ասվում է հաղորդագրության մեջ։

Մեր դիրքորոշման վառ ապացույցն է ամենաբարձր մակարդակով Ռուս ուղղափառ եկեղեցու մասնակցությունը Հայ առաքելական եկեղեցու կարևորագույն իրադարձություններին. Պատրիարքի մասնակցությունը Մոսկվայի հայկական տաճարի օծման արարողությանը, Ռուսական եկեղեցու պատվիրակության այցը Երևան` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար, ասել է Հայր Ալեքսանդրը։

 

 

Լրահոս
0