00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Հայաստանը պետք է օգտագործի մերձավորարևելյան երկրների հակասությունները

© Sputnik / Асатур ЕсаянцВардан Восканян
Вардан Восканян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մերձավոր Արևելքի իրավիճակի սրումը ոչ միայն վտանգ է պարունակում, այլև նոր հնարավորություններ է բացում, կարծում է իրանագետը

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Դավիթ Գալստյան. Մերձավոր Արևելքում սրված հակասությունները` կապված Իրանի դերի մեծացման հետ, Հայաստանի համար նոր հնարավորություններ են բացում, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասաց Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

«Խոսելով Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման մասին` պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն վտանգներին, այլև նոր ստեղծվող հնարավորություններին։ Հայաստանն այնպիսի տարածաշրջանում է գտնվում, որը կարող է ինչպես փակուղի լինել, այնպես էլ` խաչմերուկ»,- կարծում է Ոսկանյանը։

Նրա խոսքով` Իրանի և «վեցնյակի» համաձայնությունից հետո արդեն Հայաստանը մի շարք քայլեր արեց, որպեսզի միջանցք դառնա Ռուսաստանի և Իրանի միջև, որը կկապի երկու երկրների էներգետիկ համակարգերը։

«Մենք տարանցիկ երկիր դառնալու լուրջ հնարավորություններ ունենք` հաշվի առնելով վրաց-իրանական վերջին համաձայնագիրը գազի առաքման մասին և բացառապես Հայաստանի, այլ ոչ թե Ադրբեջանի տարածքով դա իրականացնելու Իրանի ցանկությունը»,- ասաց Ոսկանյանը։

Իրանագետի խոսքով` Հայաստանը կարող է օգուտ քաղել տարածաշրջանում առկա հակասություններից, այդ թվում Իրանի և Թուրքիայի, ԻԻՀ և Ադրբեջանի, Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների սրումից։

«Իրանի հետ ունենալով բարեկամական հարաբերություններ, որն ի տարբերություն Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի` կարող է դառնալ տարածաշրջանում գործընթացները ղեկավարող երկիր, Հայաստանը կարող է օգտվել դրանից, առավել ևս, որ Արևելքում չեն մոռանում հին ընկերներին։ Իսկ Հայաստանն Իսլամական պետության համար ծանր օրերին չի մասնակցել նրա մեկուսացմանը և ընդհանուր առմամբ չի կատարել հակաիրանական քայլեր»,- նշեց Ոսկանյանը։

Дорога - Sputnik Արմենիա
«Հյուսիս-հարավ» մայրուղին թույլ կտա Հայաստանից բեռներ փոխադրել Ռուսաստան և ԱՊՀ երկրներ
Նրա կարծիքով` Իրանի հետ համագործակցությունը խորացնելու համար Հայաստանը պետք է զարգացնի ենթակառուցվածքը` առաջին հերթին «Հյուսիս-հարավ» ճանապարհը բարձր որակով կառուցելով և արագ շահագործման հանձնելով։

«Անհրաժեշտ է գտնել նաև Իրանի հետ երկաթուղու ֆինանսավորման հնարավոր ուղիներ։ Բացի այդ, Հայաստանը բացառիկ դեր է խաղում Իրանի համար բարձրավոլտ գծերի հարցում»,- ասաց Ոսկանյանը։

Չնայած Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ սրմանը` այս իրավիճակում, փորձագետի կարծիքով, պետք չէ սպասել «հայտնությանը», քանի որ անվտանգության մակարդակը թեև նվազել է, բայց տարածաշրջանի համար նման իրավիճակը նոր չէ և նույնիսկ սովորական է։

 

 

Լրահոս
0