Յուրա Մովսիսյանը կարող է տեղափոխվել «Ռեալ Սոլթ Լեյք»

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցЮра Мовсисян
Юра Мовсисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում հանդես է եկել 2007-2009 թվականներին

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի- Sputnik. Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը» բանակցություններ է վարում Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյան տրանսֆերի շուրջ, հայտնել է գլխավոր մարզիչ Ջեֆ Կասարը, գրում է SBIsoccer-ը։

«Կասեի, որ  առանց կրակի ծուխ չի լինում։ Բանակցային փուլում ենք և հույս ունենք, որ շատ շուտով կհայտարարվի Մովսիսյանի տրանսֆերի մասին։ Սակայն հայտնի չէ, թե դա երբ տեղի կունենա։ Յուրան դինամիկ ու ուժեղ հարձակվող է, նա կարող է հետաքրքիր պահ ստեղծել և գոլի հեղինակ դառնալ»,- ասել է Կասարը։

Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում հանդես է եկել 2007-2009 թվականներին։

Լրահոս
0