ԱՄՆ–ում ոստիկանը կրակել է 12–ամյա աղջկա վրա

© Sputnik /  / Անցնել մեդիապահոցВ одном из кварталов города Сан-Франциско
В одном из кварталов города Сан-Франциско - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իշխանության տվյալով` ոստիկանը կրակ է բացել այն ժամանակ, երբ աղջկա հայրը` Դոնալդ Մեյերը, ատրճանակն ուղղել է իրավապահ մարմնի աշխատակցի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի- Sputnik. ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի ոստիկանության աշխատակիցը կրակել է 12-ամյա Կիեր Մեյերի վրա։ Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ոստիկանն աղջկա ընտանիքին է հանձնել սեփականությունից զրկվելու հրամանագիրը։ Այս մասին գրում է New York Daily News-ը։ Փամփուշտն անցել է տղամարդու ձեռքի միջով և դիպչել դեռահասին։ Դոնալդ Մեյերը տեղափոխվել է հիվանդանոց, նրան ծանրացուցիչ հանգամանքներում հարձակում գործելու մեղադրանք են ներկայացրել։

Ինչպես հաղորդում է թերթը, ընտանիքը պարտքեր է կուտակել բնակարանի վարձակալության համար և իշխանության համապատասխան օղակները նրանց տնից վտարելու որոշում են կայացրել։

Իշխանության ներկայացուցիչը հայտարարել է, որ հետաքննություն կանցկացվի։

 

Լրահոս
0