Ձմեռ պապն այդպես էլ չգլխավորեց ընդդիմության ցույցը

© Sputnik / Асатур ЕсаянцМитинг в Ереване
Митинг в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայկական ընդդիմության ներկայացուցիչները որոշեցին մի փոքր արտասովոր անցկացնել Հին Նոր տարին ու ավանդական դարձած վայրում` Հանրապետության հրապարակում, հավաքվեցին փոքր տոնածառերով, մեծ սեղանի շուրջ

ԵՐԵՎԱՆ, Sputnik. Դավիթ Գալստյան. Ձմեռ պապը, որը պիտի գլխավորեր չհանձնվող ընդդիմությանը, այդպես էլ չմիացավ իր հետնորդներին։ Հավաքվածները ստիպված եղան բավարարվել տոնածառերով:

«Նոր Հայաստան» ճակատի «տոնածառային» երթը միավորել էր ընդդիմության մի քանի տասնյակ ներկայացուցիչներին, որոնք որոշել էին այդկերպ անցկացնել Հին Նոր տարին և երկրի իշխանությանը ցույց տալ իրենց անկոտրում ոգին:

Հանրապետության հրապարակում երթի մասնակիցներին սպասում էր ոչ ճոխ սեղանը, որի վրա գինի, հանքային ջուր ու նախուտեստներ էին դրված: Հրապարակում բարձր ու տոնական տրամադրություն էր, որն էլ ավելի էր բարձրանում գինու քանակությունից, երաժշտությունից ու տոնական փոքրիկ ներկայացումներից:

© Sputnik / Асатур ЕсаянцԸնդդիմության հանրահավաքը
Митинг на площади Свободы - Sputnik Արմենիա
Ընդդիմության հանրահավաքը

Ներկայացման մասնակիցները պտտեցնում էին սրճաղացները, որպեսզի ժողովրդից հեռու վանեն «իշխանությանը, ոստիկաններին ու օլիգարխներին»: Սպիտակամորուս ծերուկները քննարկում էին, թե ինչպես է պետք ճիշտ գինի ստանալ, հետո անցան օղու թեմային: «Պետք է երկու անգամ թորել, ակտիվացված ածուխ օգտագործել, այդ դեպքում միայն օղին մաքուր կլինի», — ասաց տարեցներից մեկը: Մյուսն էլ խոստովանեց, որ արդեն հասցրել են տնական գինի խմել ու, եթե մենք մի փոքր շուտ մոտենայինք, մեզ էլ բաժին կհասներ:

Շուտով բերեցին տոնական թխվածքը` բաղարջը, որի մեջ կոպեկ էր դրված: Բոլոր ներկաներին մի-մի կտոր հյուրասիրեցին: «Պետք է երազանք պահել, և եթե կոպեկը ձեզ բաժին ընկնի, ապա ձեր երազանքն անպայման կիրականանա», — ասաց կանանցից մեկը։

Քիչ հեռու կանգնած էին ոստիկաններն ու ուշիուշով հետևում էին արտասովոր ցույցի մասնակիցներին։

Լրահոս
0