ԱԳՆ. Ջակարտայում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժածների թվում հայեր չկան

© Photo : ARKA news agencyЗдание Министерства иностранных дел Армении
Здание Министерства иностранных дел Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԶԼՄ–ները հայտնում են, որ Ջակարտայի կենտրոնում մի շարք պայթյունների հետևանքով զոհված անձանց թիվը հասել է չորսի

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Ինդոնեզիայում ՀՀ դեսպանության տվյալներով Ջակարտայում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով տուժածների թվում հայեր չկան, այս մասին տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Взрыв на трубопроводе - Sputnik Արմենիա
Պայթյուն Ջակարտայում. չորս մարդ է զոհվել
Հիշեցնենք, որ Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի կենտրոնում այսօր մի քանի պայթյուն է տեղի ունեցել: Պայթյուններն իրականացրել են գրոհայինները, նրանց թվում մահապարտ-ահաբեկիչներ են եղել:

Նախնական տվյալով` քաղաքում վեց պայթյուն է որոտացել, մեկը`առևտրի կենտրոնի մոտ, որտեղ հյուրանոց, դեսպանատուն և գրասենյակներ կան: Պայթյուններից հետո քաղաքում նաև հրազենային կրակոցներ են հնչել:

 

Լրահոս
0