00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տուգանքի վճարումը վարորդին կազատի մեկ այլ հոգսից

© Sputnik / Асатур ЕсаянцУлица, машины, автотранспортное движение
Улица, машины, автотранспортное движение - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դատական ակտերի կատարման հարկադիր ծառայությունը հայտարարություն է տարածել վարորդների համար

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Վարչական իրավախախտում կատարած վարորդները, եթե ժամանակին վճարեն օրենքով սահմանված տուգանքը, կազատվեն տուգանքին ավելացված մասից ու կատարողական ծախսերից։

Խոսքը վերաբերում է մասնավորապես այն տուգանքներին, որոնք սահմանվել են 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի հունվարի 9-ն ընկած ժամանակահատվածում։ Տուգանքները պետք է վճարել մինչև հուլիսի 11-ը։

«ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը տեղեկացնում է, որ 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի հունվարի 9-ը կայացված վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը մինչև սույն թվականի հուլիսի 11-ը վճարելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձն ազատվում է վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետևանքով նախատեսված տուգանքի չափի ավելացված մասից և կատարողական ծախսերից, այսինքն՝ վճարում է միայն տուգանքի մայր գումարը։

2015 թվականի հունվարի 9-ից մինչև 2016 թվականի հունվարի 11-ը կայացված վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը մինչև սույն թվականի հուլիսի 11-ը վճարելու (վճարված լինելու) դեպքում վարչական իրավախախտում կատարած անձն ազատվում է վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետևանքով նախատեսված տուգանքի չափի ավելացած մասը վճարելու պարտականությունից»,- նշված է ԴԱՀԿ հայտարարության մեջ:

 

 

Լրահոս
0