00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանը կարող է զրկվել իր խորհրդանիշից

© GooddaysСтарый терминала международного аэропорта Звартноц
Старый терминала международного аэропорта Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետարանի որոշմամբ` «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը կապամոնտաժվի: Այս որոշումից դժգոհ են Հայաստանի ճարտարապետների միության ու Հանրային խորհրդի անդամները:

Գոհար Սարգսյան, Sputnik

Ճարտարապետների միության անդամներն անցել են «պլան Բ»-ին` հասարակությանն իրազեկելու միջոցով իրավիճակը փոխելուն: Նրանք, թերևս, վերջին ջանքերն են գործադրում` պահպանելու համար «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը:

Ընդ որում սկզբնական պլանը տվյալ խնդրի մասին հանրային քննարկումներ նախապատրաստելն էր, քանի որ Հայաստանի ճարտարապետների միությանը հավաստիացրել էին, որ շենքը չի ապամոնտաժվի։

«Լիովին անակնկալ էր այդ որոշումը, քանի որ մինչև Նոր տարի մենք հանդիպել ենք քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի հետ: Նա հաստատել էր, որ օդանավակայանի հետ կապված որևէ նոր շարժ չի լինի մինչև միասնական գծագրեր չներկայացվեն ու հանրային քննարկումներ չծավալվեն: Իսկ 2 օր առաջ անակնկալ կերպով շինարարներից մեկը զանգահարեց Հայպետնախագիծ և հայտնեց, որ ունի շինթույլտվություն և գծագրերն է խնդրում քանդման աշխատանքները սկսելու համար»,-պատմում է ճարտարապետ Անահիտ Թարխանյանը:

Իրավիճակը զարմացրել ու զայրացրել է ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանին:

«Տպավորություն է, որ մենք օտար պետության դեմ ենք պայքարում մեր պատմամշակութային արժեքը պահպանելու համար»,-ասում է Մկրտիչ Մինասյանը:

© PhotolureՀայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյան
Мкртыч Минасян - Sputnik Արմենիա
Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյան

«Զվարթնոցի» քանդման որոշումը անսպասելի էր նաև Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանի համար, ով կարծում է, որ «քաղաքաշինության հանձնաժողովն ավագանու ամենամութ ու ոչ թափանցիկ հանձնաժողովն է, շատ հարցեր այդպես էլ անհայտ են մնում»:

«Օդանավակայանի հին մասնաշենքի ապամոնտաժման մասին ավագանին տեղյակ չի եղել: Սա կառավարության հանձնարարականն է եղել, որը Տարոն Մարգարյանը միանձնյա է ընդունել»,- հայտնեց Անահիտ Բախշյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքն ապամոնտաժելու վերաբերյալ գրություն է տարածել ու դրանով բավարարվել, լրատվամիջոցների հարցերին հրաժարվում է պատասխանել, նաև չի թույլատրում պարզաբանումների համար խոսել գլխավոր ճարտարապետի հետ։

«Այս պահին մենք որևէ տեղեկություն չենք տալիս, նշում եմ` այս պահին, գուցե 30 րոպե հետո տեղեկատվության մասին մեր որոշումը փոխենք»,- ասաց քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:

© Блог Ани Гаспарян«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը
Старый терминал аэропорта Звартноц - Sputnik Արմենիա
«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը

Ճարտարապետների միության անդամները ևս ընդգծում են, որ թեմայի վերաբերյալ իրենց մանրամասն տեղեկատվություն չի տրվում:

Հիշեցնենք, որ դեռևս 2013 թվականի ապրիլին «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոները` «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը դիմեց Երևանի քաղաքապետարան` օդանավակայանի հին մասնաշենքի քանդման թույլտվություն տրամադրելու խնդրանքով: Իսկ «Զվարթնոց» օդանավակայանի սեփականատեր, արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը հայտարարեց, որ օդանավակայանի կլոր շենքն արժեք չունի, անվտանգության տեսանկյունից շահագործելի չէ: Նա վստահեցրեց, որ կառույցի հիմքերը թույլ են, և ինքը ցանկանում է դա փոխարինել նորով:

Իսկ ճարտարապետների միության անդամները կարծում են, որ այդ տվյալները հորինված են. օդանավակայանի հին շենքը սեյսմակայուն է, «պարզապես մեր երկրի ռազմավարական օբյեկտն օգտագործում են բիզնես նպատակների համար, որոնք պարունակում են կոռուպցիոն ռիսկեր»:

 

 

Լրահոս
0