00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տավուշի մարզպետի տնից գողություն է կատարվել

© Photo : Официальный сайт Тавушской областной администрацииОвик Абовян
Овик Абовян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին պատկանող տնից հափշտակել են զարդեր, 2 բջջային հեռախոս և կանխիկ գումար

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Տավուշի մարզպետի տնից գողություն կատարելու դեպքի առթիվ, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Նախնական տվյալներով՝ 2016թ. հունվարի 13-ի ժամը 22:30-ից մինչև հունվարի 14-ի ժամը 03:30-ն ընկած ժամանակահատվածում առերևույթ հանցագործություն կատարած անձը (անձինք) 2-րդ հարկի բաց պատշգամբի մուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու միջոցով ապօրինի մուտք են գործել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին պատկանող տուն՝ հափշտակելով զարդեր, 2 բջջային հեռախոս և կանխիկ գումար՝ պատճառելով գույքային վնաս:

«Դեպքի առթիվ 2016թ. հունվարի 14-ին Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով»,- ասված է հաղորդագրությունում։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ։

 

Լրահոս
0