00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Վարդան Հակոբյան
Ադրբեջանը սահմանը գծել է, սյուները`տեղադրել ու հանձնարարել, որ ՀՀ իշխանությունները կատարեն. Հակոբյան
09:48
9 ր
Ռուբեն Մելքոնյան
Էրդողանի հայտարարությունը Փաշինյանի համար ուղղակի վիրավորական պիտի լինի. Մելքոնյան
09:57
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերգեյ Խաչատրյան. Առաջին անգամ հատուկ ինձ համար ստեղծագործություն է գրվում

© AskonasholtСергей Хачатрян
Сергей Хачатрян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանյան փառատոն՝ հանուն հայ կոմպոզիտորների, և Հայաստանում է աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։ Գերմանաբնակ բազմազբաղ երաժիշտը ժամանակ է գտել գալու հայրենիք և մասնակցելու հայ կոմպոզիտորների արվեստի հանրահռչակմանը միտված փառատոնին։ Ավելին՝ Սերգեյ Խաչատրյանն առաջին անգամ կհնչեցնի ժամանակակից կոմպոզիտոր Խաչատուր Մարտիրոսյանի կոնցերտ-ֆանտազիան

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի- Sputnik. 2016 թվականի առաջին փառատոնը մեկնարկում է։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հայ երաժշտասերին է ներկայացնում 4 համերգից կազմված Հայ կոմպոզիտորական արվեստի ամենամյա փառատոնը՝ նվիրված կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 95-ամյակին։

Համերգային երեկոների ընթացքում կհնչեն Էդվարդ Միրզոյանի կամերային գործերից Լարային կվարտետը, Թավջութակի և դաշնամուրի սոնատը, ինչպես նաև ժամանակակից կոմպոզիտորներ Վարդան Աճեմյանի, Արամ Սաթյանի սիմֆոնիաները։ Հայ կոմպոզիտորական արվեստի 6-րդ փառատոնի առաջին համերգը հունվարի 15-ին է։ Sputnik Արմենիան այդ առիթով զրուցեց Սերգեյ Խաչատրյանի հետ։

«Երկու տարի առաջ, երբ Հայաստանում էի, համերգից հետո հանդիպեցի կոմպոզիտոր Խաչատուր Մարտիրոսյանին։ Նա ասաց, որ հատուկ ինձ համար կոնցերտ է գրել։ Անկեղծ ասած՝ անակնկալի եկա։ Առաջին անգամ է, որ հատուկ ինձ համար ստեղծագործություն է գրվում»,- անկեղծացավ ջութակահարը։

«Խաչատուր Մարտիրոսյանին խոստացա այն անպայման նվագել։ Այս ընթացքում հնարավորություն չունեի զբաղվել այդ գործով։ Ու վերջապես ինձ հաջողվեց ժամանակ գտնել։ Երիտասարդական նվագախմբի հետ մեր առաջին փորձն արեցինք։ Չգիտեմ՝ ինչպես կընդունվի այս նոր գործը։ Դեռ փորձում եմ «լեզու գտնել» այդ կոնցերտի հետ։ Ժամանակ է հարկավոր, որպեսզի ես ու ստեղծագործությունը սովորենք ու հասկանանք իրար։ Դա այդպես հեշտ չէ, ինչպես թվում է։ Էլ չեմ ասում, որ ժամանակ է հարկավոր նաև հանդիսատեսի համար։ Չէ՞որ յուրաքանչյուր նոր ստեղծագործություն միանգամից չի ընկալվում և ընդունվում։ Երաժշտության պատմությանը բազմաթիվ դեպքեր են հայտնի, թե հետագայում մեծ հռչակ վայելած դասական ստեղծագործություններն ինչպես են սկզբում քարկոծվել ու անտարբերության մատնվել հանրության կողմից։ Բացի այդ, ամենևին էլ պարտադիր չէ, որ արժեքավոր ստեղծագործությունը միանշանակորեն ընդունվի բոլորի կողմից»,- նկատեց աշխարհահռչակ երաժիշտը: Նա դժվարացավ կանխորոշել Խաչատուր Մարտիրոսյանի կոնցերտ-ֆանտազիայի ճակատագիրը. «ժամանակը ցույց կտա»,- ասաց:

Այն հարցին, թե արդյոք նա որոշ փոփոխությունների չի՞ ենթարկել կոնցերտը՝ իր հեղինակային մոտեցումն ու կատարողական միջամտությունը ցույց տալով, պատասխանեց, որ առհասարակ դեմ է որևէ ստեղծագործություն փոփոխելուն, անգամ եթե ինքը չի հավանում այդ գործը։ Երիտասարդ ջութակահարի կարծիքով՝ դրա իրավունքը ոչ ոք չունի։ Կոմպոզիտորի գրած երաժշտությունն անխախտ հնչեցնելը նրա համար սկզբունքի հարց է։ Թեև Խաչատուր Մարտիրոսյանը նրան ազատություն է տվել այդ հարցում, բայց ջութակահարը կոնցերտը կհնչեցնի՝ առանց, այսպես ասած, շտկումների։

Սերգեյ Խաչատրյանը խոստովանեց, որ ընդհանրապես նախապատվությունը տալիս է վաղուց դասական դարձած ստեղծագործություններին ու հատկապես երաժշտության ռոմանտիկ ժամանակաշրջանի կոմպոզիտորներին։ Օրինակ՝ շատ է սիրում Շոստակովիչ, թեև ժամանակակիցներին ևս հաճախ է անդրադառնում։ Ամստերդամում նա կատարել է ժամանակակից կոմպոզիտոր Արթուր Ահարոնյանի Երկրորդ կոնցերտը, որը շատ է հավանում։

Սերգեյ Խաչատրյանը այն համոզմունքն ունի, որ տաղանդավոր արվեստագետը միշտ էլ իր տեղը գտնում է։

«Եթե արվեստագետն ինքնուրույն, առանց որևէ մեկի օգնության ու հովանավորության է ձեռքբերումներ ունենում, նրան անհնար է իր տեղից հանել։ Նրա կողքին, անշուշտ, կլինեն նաև հովանավորվողներ, բայց իսկական արվեստագետի, շնորհալի մարդու առջև բոլոր զենքերն անզոր են։ Եվ սուտ է, թե հայերի նկատմամբ դրսում անհանդուրժող, անբարյացակամ վերաբերմունք կա։ Ազգությունը կապ չունի, եթե մարդը որպես արվեստագետ իրենից արժեք է ներկայացնում»,- վստահ է Սերգեյ Խաչատրյանը։

Այնքան խիտ է Սերգեյի համերգային շրջագայությունների շղթան, որ նա բացի առաջիկա համերգներից, դժվարանում է թվարկել մյուսները։ Երևանյան ելույթից հետո ջութակահարը 3 համերգով կներկայանա ԱՄՆ-ում, այնուհետև՝ Մադրիդում։ Ափսոսում է, որ հունվարի 25-ին պետական երիտասարդական նվագախմբի 10-ամյակին նվիրված համերգին զբաղվածության պատճառով չի կարող ներկա լինել։ Ի դեպ, հոբելյանական երեկոյին հրավիրված են աշխարհահռչակ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին, անվանի թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին։

 

 

Լրահոս
0