Արենի-Խաչիկ ավտոճանապարհը միակողմանի փակ է

© TurbinaЗимняя дорога
Зимняя дорога - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Ապարան-Ծիլքար ավտոճանապարհները, Շիրակի մարզի Անիի և Արթիկի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի- Sputnik. Հունվարի 15-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Փակ է Վարդենյաց լեռնանցքը (առկա է բուք) և Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները:

ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում իրականացվում են ժայռաբեկորի պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը միակողմանի փակ է: Մինչ երթևեկության վերականգնումը՝ առաջարկվում է օգտվել Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող ճանապարհից (գրունտային):

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Ապարան-Ծիլքար ավտոճանապարհները, Շիրակի մարզի Անիի և Արթիկի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները:

Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է:

Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի Մեղրիի սարում, Սյունիքի մարզի, Գորիս, Սիսիան, Տավուշի մարզի Դիլիջան, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Մարտունի, Ճամբարակ քաղաքներում, Արագածոտնի մարզի Աշտարակի, Ապարանի, Թալինի, Արագածի տարածաշրջաններում, Վայոց ձորի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերում ձյուն է տեղում:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է (բացառությամբ կցորդիչով բեռնատարների) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ:

 

Լրահոս
0