Ռեժիսոր Կոնստանտին Բրոնզիտ. «Ես երբեք «Օսկարի» չեմ հավակնել

© Photo : v-kurse.ruПремия Оскар
Премия Оскар - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հունվարի 28-ին հայտնի կդառնան «Օսկար» մրցանակի դափնեկիրների անունները: Հավակնորդներից մեկը մուլտիպլիկատոր ռուս ռեժիսոր Կոնստանտին Բրոնզիտն է Սանկտ Պետերբուրգից: Նա արդեն երկրորդ անգամ է հավակնում «Օսկարի»։ Առաջին անգամ նա «Օսկարի» է մասնակցել է 2009 թվականին

«Օսկարի» է ներկայացվել Բրոնզիտի 15-րոպեանոց «Մենք չենք կարող ապրել առանց տիեզերքի» մուլտֆիլմը, որը պատմում է տիեզերագնաց դառնալու երազանքով ապրող երկու ընկերների մասին։ Sputnik-ը զրուցել է Կոնստանտին Բրոնզիտի հետ:

Դուք երկրորդ անգամ եք հայտնվում «Օսկարի» ցուցակում: Մրցանակ ստանալը նպատա՞կ եք դարձրել, թե՞ ամեն ինչ ինքն իրեն ստացվեց:

Ինչպե՞ս կարելի է ընդհանրապես կանխորոշել պարգևը: Եթե միայն մրցանակի մասին մտածես, ապա ստիպված չես լինի կյանքիդ 4.5 տարին «վատնել» 15-րոպեանոց ֆիլմ նկարահանելու վրա: Նման խնդիր ունենալու դեպքում գործդ պետք է ավելի արագ անես: Իսկ ես մուլֆիլմը ստեղծել եմ 4.5 տարում, քանի որ միանգամայն այլ նպատակներ ունեի և «Օսկար» ստանալու մասին չէի մտածում:

Ի՞նչ դժվարություններ ու արգելքներ եք հաղթահարել ֆիլմի ստեղծման ճանապարհին:

Ստիպված եմ եղել երեք հիմնական խնդիր հաղթահարել։ Առաջինը գումարի բացակայությունն էր, ինչպես միշտ: Մենք երեք անգամ դիմել ենք Մշակույթի նախարարությանը` դրամաշնորհ ստանալու համար և երեք անգամ էլ մերժում ենք ստացել: Եվ միայն չորրորդ անգամ մեր ֆիլմին բախտ վիճակվեց ստանալ այդ գումարը:

Երկրորդ դժվարությունը կապված էր իմ անձի հետ: Ես հերոսաբար հաղթահարում էին այն ամենն, ինչ կար իմ ներսում, դրամատուրգիական բոլոր խնդիրները: Փորձում էի ճիշտ կառուցվածք գտնել։

Իսկ երրորդ դժվարությունը մուլտիպլիկացիայի հանդեպ ունեցած ատելությունն էր (ծիծաղում է): Հաճախ մտածում էի`ինչու՞ ընդհանրապես այս ամենը սկսեցի:

Ձեր ֆիլմը «Օսկարի» ներկայացնելու փաստը կարելի՞ է ձեռքբերում համարել հայրենական մուլտիպլիկացիայի համար:

Սա իհարկե, ձեռքբերում է: Քանի որ ռուսական մուլտիպլիկացիայում, անկախ մեր հիանալի ու դարավոր պատմությանը, հայտնի անուններ, չգիտես ինչու, «Օսկարի» պատմության մեջ չկան: Ինչքան ես եմ հիշում, սա վեցերորդ անգամ է, որ ռուսական անիմացիոն կինոն «Օսկարի» է հավակնում: Բոլոր հիմքերը կան, որպեսզի այս վիճակագրությունը փոխվի, սակայն այս պահին, ցավոք, պատկերն այսպիսին է:

Իսկ Հոլիվուդից հրավերներ չե՞ք ստանում:

Իսկ ու՞մ եմ ես այնտեղ պետք: Այնտեղ իրենք իրենց տաղանդներն ունեն: Կողմնակի մարդիկ պետք չեն: Մեծ երկիր է, իսկ ամենակարևորը, որ այնտեղ այդ բնագավառում կրթություն ստանալը, ի տարբերություն մեզ, այնպիսի մակարդակի վրա է, որ կարելի է ասել տաղանդներ են «արտադրում»: Եվ այդ պատճառով, անկախ մեր հրաշալի հնարավորություններից, նրանց այլ մարդիկ պետք չեն:

Դու դիտե՞լ եք Ձեր մրցակիցների աշխատանքները:

Իհարկե, դիտել եմ:

Ո՞վ է, ըստ Ձեզ, ամենաուժեղ մրցակից: Ո՞ւմից կարելի է վախենալ:

Դե, երկու ֆավորիտ կա: Ես այդպես եմ կարծում: Դրանք են «Սանջայն ու իր թիմը» և «Ապագայի աշխարհը»: Այս երկու ֆիլմից եմ վախենում: Եվ նորմալ է: Քանի որ թույլերը հավակնորդների հնգյակում չեն հայտնվում: Սակայն չեմ կասկածում, որ նրանք էլ ինձնից են վախենում:

 

 

Լրահոս
0