00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:59
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ նկարչուհին երազում է Հոգվարդսի մասին

Բաժանորդագրվել
Հմայախոտ եփող պրոֆեսորի մահվան մասին լուրը ցնցեց «Հարի Փոթերի» երկրպագուներին: Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցեց նկարիչ Զառա Միքայելյանի հետ, ով հավատում է կախարդանքներին ու պաշտում Ջոան Ռոուլինգի ստեղծած աշխարհը:

Անի Լիպարիտյան, Sputnik Արմենիա.

Հարի Փոթերի երկրպագուներն ամենուր են, աշխարհի բոլոր երկրներում։ Նրանցից շատերը կուզեին հանդես գալ Փոթերի դերում ու նրա հերոսությունները զգալ սեփական մաշկի վրա: Նախօրեին «Հարի Փոթերի» երկրպագուներն իմացան, որ մահացել է իրենց սիրելի պրոֆեսոր Սևերուս Սնեգը, իսկ ավելի կոնկրետ` դերասան Ալան Ռիքմանը։ Բժիշկները նրա մոտ քաղցկեղ էին հայտնաբերել։

Հայաստանում նույնպես շատ են հրաշագործ տղայի պատմության սիրահարները: Sputnik Արմենիա պորտալին հետ զրույցում նկարչուհի Զառա Միքայելյանը պատմում է Հարիի, նրա արկածների ու այն մասին, թե որքան ծանր է իր համար դերասանի մահը:

«Ալան Ռիքմանը գերազանց է խաղում: Ինձ համար նա միշտ կմնա կիսատոհմիկ արքայազն, քանի որ ֆիլմին յուրահատուկ շունչ է հաղորդել, այսինքն դու այդ ֆիլմն ու այդ հերոսին ընկալում ես հենց նրա տեսանկյունից: Այսինքն ուրիշ պրոֆեսոր Սնեգ ես չեմ պատկերացնում: Ես շատ ցավում եմ, որ նա այլևս չկա, քանի որ ֆիլմի հերոսներից ու վառ կերպարներից մեկն էր», — խոստովանեց Զառան:

«Հարի Փոթերն» իրականությու՞ն է, թե՞ հորինվածք:

Մեր զրուցակցի խոսքով` «Հարի Փոթերը» հեքիաթ չէ, այլ` այլընտրանքային իրականություն:

«Այն իմ կարդացած ամենահանճարեղ ստեղծագործություններից է: Ու նրանք հեքիաթային հերոսներ չեն: Բոլոր նրանք, ովքեր սիրում են այս պատմությունը, հասկանում են, որ սա այլընտրանքային իրականություն է: Անձամբ ինձ համար բացարձակ իրականություն է, և ես նույնիսկ զարմանում եմ, երբ մարդիկ ասում են, որ սա հորինված պատմություն է կամ, առավել ևս, երբ համեմատում են «Մատանիների տիրակալը» ֆիլմի հետ», — ասում է մեր զրուցակիցը:

Նա պատմում է նաև այն մասին, թե երբ ու ինչպես է ծնվել սերն այս ստեղծագործության նկատմամբ: «Ամեն ինչ սկսվեց նրանից, որ դուստրս խնդրեց կինոթատրոն գնալ ու դիտել «Հարի Փոթերը»: Սկզբում ես փնթփնթացի, որ ստիպված եմ ինչ-որ «հիմար» հեքիաթ նայել: Հետո մեկուկես ժամ անց, երբ մենք դուրս եկանք դահլիճից, ես ասացի` գնա՞նք մի անգամ էլ դիտենք։ Կինոթատրոնում մենք գնեցինք բոլոր տեսաձայնագրությունները, որոնք այն ժամանակ վաճառվում էին: Ես զարմացած էի, հմայված», — պատմում է նա:

Շրջապատի մարդիկ հաճախ են զարմանում, որ նա այդքան սիրում է այն ամենը, ինչ կապված է Հարի Փոթերի հետ, ոմանք նրան նույնիսկ տարօրինակ են անվանում:

Նա պատմում է, որ իր դպրոցական կյանքն ու դստեր ծննդին հաջորդող շրջանը երկու տարբեր հարթություններ են, քանի որ ինքը սովորել է ԽՍՀՄ-ի օրոք, երբ երեխաների համար հեքիաթների ու կախարդանքի «տեղ» չկար:

Զառան ավելացնում է, որ այս ստեղծագործությունը փոխել է իր կյանքն ու երազանքները: Նա կարծում է, որ «Հարի Փոթերը» բոլորի մասին է:

«Այն նույնիսկ իմ մանկությունն է հիշեցնում։ Օրինակ` մանուկ հասակում ես ու իմ ընկերուհիները հատուկ տառեր էինք հնարել, հիերոգլիֆներ ու սիմվոլներ: Մենք մեր լեզվով էինք հաղորդակցվում իրար հետ», — պատմում է նա:

Զառան կարծում է, որ ստեղծագործության մեջ ներկայացված ընկերության բանաձևը ընթերցողին գեղեցիկն ու հրաշալին գնահատելու զգացում է պարգևում:

«Պարզվում է, որ իրական կյանքում էլ նման ընկերություն կա: Գիրքն ամենևին էլ ընկերության կամ չարի ու բարու պայքարի մասին չէ, այլ` հավիտենականության ու ամեն ինչի մասին: Գրքի հեղինակ Ջոան Ռոուլինգը, իմ կարծիքով, աշխարհի ամենահանճարեղ գրողներից մեկն է, քանի որ հորինել ու աշխարհին է նվիրել այս ստեղծագործությունը, որը ամենակարդացվող գրքերի ցանկում այս պահին երրորդ տեղում է», — խոստովանեց Զառան:

Sputnik Արմենիա պորտալի զրուցակիցը նաև պատմում է, որ ունի Հարի Փոթերի բոլոր գրքերը տարբեր լեզուներով, «Հոգվարդսի» դասագրքերն անձամբ Փոթերի մեկնաբանություններով ու նույնիսկ ֆիլմի վերջին մասում`«Մահվան պարգևներ»-ում հայտնի կախազարդը: Նա նաև իր բոլոր պայուսակների վրա ասեղնագործում է «Հոգվարդսի» տների զինանշանները` Գրիֆինդոր, Քոգտևրան, Փուֆենդույ, Սլիզերին:

Զառան նաև կախարդական փայտիկ ունի: Ափսոս, որ փայտիկը իսկապես կախարդական չէ, թե չէ Զառան կփոխեր Հայաստանի շենքերի արտաքին տեսքը, կփոխեր տանիքները կամ էլ պարզապես կհայտնվեր «փոթերյան» աշխարհում:

«Եվ եթե ինձ հարցնեն` կցանկանայի՞ հայտնվել Հոգվարդսում, ես առանց վարանելու կպատասխանեի` այո: Կարևորը հոգով միշտ երեխա մնալն է», — ասում է Զառան:

 

Լրահոս
0