00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վիրուսի համաճարակը` տարածաշրջանային անվտանգության սպառնալիք

© Sputnik / Сергей Венявский / Անցնել մեդիապահոցВ вирусологической лаборатории Центра по профилактике и борьбе со СПИДом и инфекционными заболеваниями
В вирусологической лаборатории Центра по профилактике и борьбе со СПИДом и инфекционными заболеваниями - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջին շրջանում Հայաստանում ավելացել է սուր շնչառական հիվանդությունների թիվը: Արձանագրվել է մահվան ավելի քան 10 դեպք, մեծ մասի պատճառը «խոզի գրիպն» է։ Որոշ փորձագետներ նշում են, որ վիրուսի ակտիվացման պատճառը կապված է Վրաստանում գործող` ամերիկացի գիտնական Լուգարի անվան լաբորատորիայի հետ

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Թեև հանրապետությունում մահվան նոր դեպքեր են գրանցվում, այնուհանդերձ ՀՀ առողջապահության նախարարությունը պնդում է, որ երկրում համաճարակ չկա:

Որքան էլ վարակաբանները ու նախարարությունը միաձայն պնդեն, որ սա ընդամենը սեզոնային վիրուսների սրացում է, և խուճապի մատնվելու պատճառներ չկան, այնուամենայնիվ Հայաստանում դպրոցական արձակուրդը սուր շնչառական հիվանդությունների աճի պատճառով երկարաձգվել է ևս մեկ շաբաթով`մինչև հունվարի 25-ը:

Հայաստանում տարածված վիրուսի թեման շաղկապվում է Վրաստանի հետ։ Ռուսական ու վրացական մամուլում մի քանի տարի շարունակ պարբերաբար քննարկվում էր Հարավային Կովկասի տարածաշրջանում «Ռիչարդ Լուգարի անվան առողջապահական հասարակական կենտրոն» լաբորատորիայի գործունեության թեման։ Լաբորատորիան գործում է Թբիլիսիի մոտակայքում գտնվող Ալեքսեևկա գյուղում, որտեղ տեղակայված է Թբիլիսիի միջազգային օդանավակայանից ոչ հեռու գտնվող ռազմական օդանավակայանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Վրաստանի առողջապահության, աշխատանքի ու սոցիալական պաշտպանության նախկին նախարար Վլադիմիր Չիպաշվիլին, լաբորատորիան ուսումնասիրում է տարբեր վիրուսների դեմ պայքարելու մեթոդները: Վրացական ԶԼՄ-ների տվյալների համաձայն` ուսումնասիրությունները վերաբերում են ոչ միայն Վրաստանին, այլև` ողջ տարածաշրջանին:

Տեղեկություններ էին հրապարակվում նաև այն մասին, որ լաբորատորիան տարբեր հիվանդությունների, այդ թվում գրիպի համար նախատեսված պատվաստանյութեր է մշակում: Եվ հետաքրքիրն այն է, որ հակավիրուսային պատվաստանյութերից շատերը ներկրվում են արտերկրից: Եվ մինչ օրս, շատ հարցեր դեռ պատասխան չեն ստացել, թեև ռուս դիվանագետների ու լրագրողների համար բազում այցեր են կազմակերպվել լաբորատորիա:

Այս պատմությունը սկիզբ է առել 2002 թվականին, երբ Վրաստանի ՊՆ-ի և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի միջև ստորագրվեց «Կենսաբանական զենքի զարգացման հետ կապված տեխնոլոգիաների ու ախտածին նյութերի ոլորտում համագործակցության ու այդ ոլորտում տեղեկատվության գաղտնիության մասին» համաձայնագիրը։ Վրաստանի խորհրդարանն այդ համաձայնագիրը վավերացրեց 2003 թվականի մայիսի 7-ին:

2005 թվականի օգոստոսին Վրաստանի ու ԱՄՆ-ի միջև գիտահետազոտական ծրագրի իրականացման մասին երկկողմանի պայմանագիր ստորագրվեց: Ծրագիրը մշակել էին ամերիկյան սենատորներ Լուգարն ու Նանը: Գիտնականների պետք է բավարարեին միջուկային ու մանրէաբանական զենք ստեղծել ցանկացող պետությունների կարիքները: 2011 թվականին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին նույնիսկ ներկա էր այդ լաբորատորիայի բացմանը:

Հենց այն ժամանակ նա հայտարարեց, որ Ամերիկան մեծ ռազմական օգնություն է ցուցաբերել Վրաստանին: Իսկ այդ ընթացքում մամուլում պարբերաբար տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Լուգարի լաբորատորիայում վրաց-ամերիկյան միության ուժերով կենսաբանական զենք է ստեղծվում:

1.5 տարի առաջ համացանցը «պայթեցրեց» Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու նախկին խորհրդական Ջեֆրի Սիլվերմանի խոստովանությունը, որը հրապարակվեց վրացական «Վրաստանն ու աշխարհը» թերթում: Խորհրդականը պնդում էր, որ Վրաստանում վտանգավոր փորձեր են անցկացնում մարդկանց և կենդանիների վրա:

Նրա խոսքով` հենց Լուգարի լաբորատորիայում են արտադրում սիբիրյան խոցի, սև ջրծաղիկի և խոզի գրիպի բակտերիաները: Սիլվերմանը չէր բացառում նաև վիրուսների արհեստական տարածումը, կասկածի տակ էր դնում Վրաստանում բազմաթիվ համաճարակների «իրական» լինելու փաստը: Իհարկե, ամերիկացի խորհրդականի ասածները հերքում էին ԱՄՆ-ի դեսպանն ու Վրաստանի առողջապահության նախարարը:

Տագնապալի հայտարարություններ արեց նաև Ռուսաստանի ԱԳՆ-ն: Պաշտոնական Մոսկվայի կարծիքով, ամերիկյան ու վրացական իշխանությունները քիչ ջանք չեն գործադրել, որպեսզի թաքցնեն լաբորատորիայի գործունեության իրական ուղղվածությունն ու բովանդակությունը:

Հատկանշական է, որ լաբորատորիայի գործունեությունը բացահայտվեց իշխանափոխության ժամանակ, երբ 2012 թվականին հոկտեմբերին իշխանության եկավ «Վրացական երազանք» կոալիցիան` արդեն նախկին վարչապետ Բեձինա Իվանիշվիլու գլխավորությամբ: Այդ ժամանակ էր, որ ռուս-վրացական հարաբերություններում «ջերմացում» նկատվեց:

2013 թվականի մայիսին Վրաստանի կառավարության հրամանով` Ռիչարդ Լուգարի անվան կենտրոնը փակվեց, իսկ ենթակայության տակ գտնվող 22 լաբորատորիաներն անցան Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի իրավասության տակ (Վրաստանի առողջապահության նախարարությանը կից կառույց):

Ինչպես վկայում են տարբեր աղբյուրները, ԱՄՆ-ն լաբորատորիայի շինարարության ու գործունեության համար 150-350 մլն դոլար գումար էր ներդրել: Հայտնի չէ`ինչով էր զբաղվում ու ինչով է զբաղվելու Վրաստանի տնօրինման տակ անցած լաբորատորիան:

Այդ առումով 2015 թվականի նոյեմբերին վրացական «Գլոբալ ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար Նանա Դևդարիանին, հղում անելով սեփական աղբյուրներին, ասաց.

«Սահակաշվիլու կառավարման օրոք այդ լաբորատորիան մի օր անգամ չի գործել: Այդ ամենը նախաձեռնել են զուտ նրա համար, որպեսզի հունից հանեն Մոսկվային: Այդ պատճառով էլ լաբորատորիան կոչվել էր ԱՄՆ-ի նախկին սենատոր Ռիչարդ Լուգարի անունով ու վերահսկման հանձնվել պետական հետախուզությանը: Մինչ օրս որևէ գիտնական ոտք չի դրել լաբորատորիա»:

Այնուամենայնիվ, Վրաստանի առողջապահության, աշխատանքի ու սոցիալական պաշտպանության նախկին նախարար Վլադիմիր Չիպաշվիլին ժամանակին նշում էր, որ լաբորատորիան տարբեր վիրուսների դեմ պայքարելու մեթոդներ է մշակում: Ընդ որում, ինչպես հայտնում էր վրացական մամուլը, ուսումնասիրությունները վերաբերում էին ոչ միայն Վրաստանին, այլև ողջ տարածաշրջանին:

Այսօրվա դրությամբ պարզ չէ` Հայաստանում կա՞ արդյոք նման լաբորատորիայի նախատիպ, թե ոչ, քանի որ առողջապահության ոլորտի պատասխանատուները դժվարացան կամ էլ չցանկացան պատասխանել այդ հարցին:

Սակայն այսօր Հայաստանում առկա համաճարակն ապացուցում է, որ այդ ոլորտում ուսումնասիրությունների խորացման ու երկրի բնակչության հետ կանխարգելիչ աշխատանքների անցկացման անհրաժեշտություն կա:

Սակայն այստեղ նույնպես պետք է հաշվի առնել, որ նման լաբորատորիաների գործունեությունը պետք է թափանցիկ լինի, լուրջ վերահսկողության տակ գտնվի և այդ լաբորատորիաներում պետք է պահպանվեն անվտանգության բոլոր նորմերը տարածաշրջանային աղետները բացառելու համար:

 

Լրահոս
0