00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
51 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը չպետք է հիվանդանա համաշխարհային տնտեսության ամեն «փռշտոցից»

© Sputnik / Руслан Кривобок / Անցնել մեդիապահոցГРАФИК СОСТОЯНИЯ ФИНАНСОВОГО РЫНКА
ГРАФИК СОСТОЯНИЯ ФИНАНСОВОГО РЫНКА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Համաշխարհային բանկի տվյալով` 2016 թվականին Միջազգային տնտեսության աճը կկազմի շուրջ 2.4 տոկոս: Այս ֆոնին մի շարք զարգացած պետություններ դժվարությունների առջև կկանգնեն, ինչն իր հերթին կանդրադառնա նաև Հայաստանի վրա

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Հայաստանի տնտեսական վիճակն այս կամ այն կերպ կախված է համաշխարհային տնտեսության միտումներից, լինի դա նավթի գների անկումը, թե ռուսական ռուբլու տատանումը: Փորձագետ Վիլեն Խաչատրյանը մի շարք միջոցներ է առաջարկում, որոնք կօգնեն դիվերսիֆիկացնել հայկական տնտեսությունն ու խուսափել արտաքին շոկային գործոնների ազդեցությունից:

Համաշխարհային բանկի տվյալով՝ 2016 թվականին Միջազգային տնտեսության աճը կկազմի ընդամենը 2.4 տոկոս: Խաչատրյանի կարծիքով, այս ֆոնին մի շարք զարգացած պետություններ դժվարությունների առջև կկանգնեն, ինչն իր հերթին կանդրադառնա Հայաստանի վրա:

Համաշխարհային տնտեսության ազդեցությունը

Այսպես, նավթի գների անկումը (Brent տեսակի նավթի մեկ բարելն արդեն կազմում է 30.4 դոլար) լուրջ դժվարություններ է ստեղծում Ռուսաստանի համար, որը հույս ուներ, որ 2016 թվականին նավթի այդ տեսակը մեկ բարելի դիմաց 50 դոլար կկազմեր: Փորձագետը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանը անցյալ տարի ցածր ռուբլու պատճառով արդեն 5 տոկոսով (շուրջ 80 միլիոն դոլար) նվազեցրել է արտահանման իր մասնաբաժինը Հայաստանից:

«Մեր գործընկերների տնտեսական վիճակը թույլ չի տալիս ավելին գնել: Հայաստանցի արտադրողներին արժեզրկված ռուբլին հնարավորություն չի տալիս իրենց արտահանման ներուժն ամբողջությամբ իրացնել», — ասաց Խաչատրյանը:

Բացի այդ, Ռուսաստանում առկա ծանր տնտեսական վիճակն ազդում է նաև դրամական փոխանցումների վրա: Տնտեսագետի խոսքով` 2015 թվականի ինն ամսվա տվյալներով փոխանցումների ծավալը նվազել է 510 մլն դոլարով:

Հայկական տնտեսության համար ևս մեկ բացասական գործոն է համարվում համաշխարհային շուկայում պղնձի գնի անկումը, քանի որ պղնձի հանքաքարն ու պղնձի խտանյութը հայկական արտահանման հիմնական մասն են կազմում:

Ներքին մարտահրավերներ

Փորձագետը դրական է գնահատում Հայաստանի Կենտրոնական բանկի պահուստային ծավալների՝ մինչև 1.771 մլրդ դոլար ավելացումը (222 մլն դոլարի աճ):

«Պատճառները կարող են տարբեր լինել, սկսած փոխարժեքի պահպանումից ու էժան դոլար գնելուց մինչև վարկային միջոցների օգտագործում: Սակայն դա այն պահուստն է, որն ապագայում օգտագործվելու է դրամի արժեզրկման ռիսեկերի նվազեցման համար», — ասաց Խաչատրյանը` օրինակ բերելով ռուբլու, տենգեի ու մանաթի անկումը:

Փորձագետը ընդգծում է, որ 2015 թվականի ընթացքում 125 մլրդ դրամով (259 մլն դոլար) աճել է բանկային ավանդների ծավալը:

«Սրա դրական կողմն այն է, որ ավելացել են քաղաքացիների կուտակած գումարները, մյուս կողմից` ամբողջ այս գումարը տնտեսության մեջ չի օգտագործվել և ավանդների տեսքով հայտնվել է բանկերում», — ասաց Խաչատրյանը:

Ընդ որում, վիճակագրական տվյալների համաձայն, 2015 թվականի 11 ամսում 88 մլրդ դրամով կրճատվել են վարկերի ծավալները (182 մլն դոլար). այժմ վարկային ամբողջ պորտֆելը (որի մեծ մասը սպառողական վարկերն են) կազմում է 2.1 տրիլիոն դրամ (4.3 մլրդ դոլար):

Խաչատրյանը կարծում է, որ ավանդների ավելացումն ու վարկերի կրճատումը խոսում է ճգնաժամային գործընթացների մասին, քանի որ ավանդներ հավաքելով ու վարկեր չտրամադրելով՝ բանկային համակարգը ռիսկային գոտում է հայտնվում:

Նրա խոսքով` ճգնաժամային միտումների մասին է վկայում նաև անցյալ տարվա ներկրման ու արտահանման ծավալների կրճատումը:

«2016 թվականին այս միտման պահպանումը խոսում է տնտեսության շոկային վիճակի մասին», — նշում է Խաչատրյանը:

Տնտեսության համար մեծ խնդիր է նաև 2016 թվականին բյուջեի դեֆիցիտի ավելացումը (54 մլրդ դրամով, մինչև 168 մլրդ դրամ):

Խաչատրային կարծիքով` այս համատեքստում միակ դրական տարրը 2015 թվականի նոյեմբերին պետպարտքի 13.5 մլն դոլարով նվազումն է: Նա հիշեցրեց, որ արտաքին ու ներքին պարտքերի միայն տոկոսները սպասարկելու համար Հայաստանն ամեն տարի 99 մլրդ դրամ (շուրջ 205 մլն դոլար) է վճարում:

Իրավիճակը բարդանում է նրանով, որ 2016 թվականին բյուջեի եկամուտներն ավելի կնվազեն, այդ պատճառով տնտեսագետը մի շարք միջոցներ առաջարկեց, որոնք պետք է օգնեն թուլացնել ինչպես արտաքին ազդեցությունները, այնպես էլ բարելավեն ներքին միջավայրը:

«Եթե 2016 թվականին սեկվեստոր կիրառվի, ապա բյուջետային տարին ավելի թեթև կանցնի: Այս միջոցին պետք է դիմել բոլոր հնարավոր կետերով: Օրինակ՝ Ռուսաստանն այժմ խոսում է 10-տոկոսանոց սեկվեստրի մասին", — ասաց Խաչատրյանը:

Որպես տնտեսությունն ակտիվացնելու ևս մեկ միջոց փորձագետն առաջարկում է խոշոր ու միջին բիզնեսի համար հարկային բեռի թեթևացումն ու օրենսդրության կայունությունը: «Հարկային օրենսդրությունը չպետք է հաճախակի փոփոխվի: Անհրաժեշտ է այնպիսի բիզնես միջավայր ստեղծել, որտեղ գործարարներն ու ներդրողները չեն մտահոգվի ներդրումների հնարավոր կորուստների մասին, օրինակ՝ իշխանափոխության պարագայում», — ասաց Խաչատրյանը:

 

Լրահոս
0