00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դահուկասպորտի մրցարշավ շախմատային երկրում

© SputnikАрмянские лыжники
Армянские лыжники - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առաջին անգամ անցկացվող այս մրցարշավը վարկանիշային է: Մինչ առաջնությունը Հայաստանում դահուկավազքի նորվեգացի մարզիչները նաև վարպետության դասեր կանցկացնեն

Գոհար Սարգսյան, Sputnik

Դահուկասպորտի հայրենիքից՝ Նորվեգիայից Հայաստան են ժամանել մարզիչներ, ովքեր հայ դահուկորդներին կսովորեցնեն սպորտի նրբությունները և գուցե նաև հաղթանակի ճանապարհները:

Նորվեգացի մարզիչ Բրիտ Բալդիշոլը Հայաստան գալուն պես հասկացավ, որ մտել է շախմատի երկիր, որտեղ կան ոլորտի գերհսկաներ, բայց նկատեց նաև դահուկասպորտի զարգացման միտումներ:

«Ես մեծ հնարավորություններ տեսա զարգացնելու դահուկավազքը Հայաստանում: Ես հույս ունեմ, որ Նորվեգիայի ազգային դահուկային սպորտի ֆեդերացիան կօգնի հայաստանյան իր գործընկերոջը` դառնալու դահուկային աշխարհի մի մաս»,-ասաց Նորվեգիայի դահուկային սպորտի ֆեդերացիայի դահուկավազքի զարգացման ղեկավար Բրիտ Բալդիշոլը:

 

© SputnikՆորվեգացի մարզիչ Բրիտ Բալդիշոլ և Հայաստանի դահուկային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյան
Брит Балдишол и Гагик Саргсян - Sputnik Արմենիա
Նորվեգացի մարզիչ Բրիտ Բալդիշոլ և Հայաստանի դահուկային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյան

Դահուկասպորտը չափազանց զարգացած է Նորվեգիայում, և դա պատահական չէ։ Առաջին դահուկը ստեղծվել է Նորվեգիայում. դեռևս քարե դարից մնացած արձանագրություններում մարդիկ պատկերված են դահուկների վրա, որոնք օգնում էին տեղաշարժվել ձյան վրայով։ 17-րդ դարում նորվեգական բանակը պատերազմ էր գնում հենց դահուկներով: Միայն 19-րդ դարում դահուկը մտավ սպորտի ասպարեզ: Մեր օրերում նորվեգացիները չեմպիոններ են, և Բրիտ Բալդիշոլը ներկայացնում է չեմպիոնության գաղտնիքը:

«Նորվեգիայում երեխաները փոքր տարիքից են սկսում մարզումները: Նրանք հաճախում են դահուկասպորտի ակումբներ, որոնք մեր երկրում 1150-ն են: 19-20 տարեկանում էլ մտնում են ֆեդերացիա: Մի կարևոր հանգամանք էլ նշեմ. Նորվեգիայի ակումբային համակարգը տարբեր է հայաստանյանից: Մեզ մոտ ինչպես մարզիչները, այնպես էլ մարզվող երեխաների ծնողների մեծամասնությունն աշխատում են որպես կամավորներ: Այնպես որ անհրաժեշտություն չկա, որպեսզի պետությունը շատ մեծ ներդրումներ անի»,-ասում է Բրիտ Բալդիշոլը:

Նորվեգացի մարզիչը հավելում է նաև, որ իր երկրում դահուկասպորտը դարձել է նաև քաղաքացիների առօրյան:

Հայաստանի դահուկային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը մեծ գոհունակությամբ է նշում, որ Հայաստանում դահուկասպորտի ակտիվացման շարժ է նկատվում: Այս օրերին Ծաղկաձորում սպորտային իրադարձությունները հաջորդելու են մեկը մյուսին:

 

© SputnikՀայ դահուկորդներ
Армянские лыжники - Sputnik Արմենիա
Հայ դահուկորդներ

«Զարգացող դահուկային ֆեդերացիաների դահուկավազքի գավաթի առաջնությանը զուգահեռ հունվարի 22-23-ին անցկացվելու է նաև դահուկավազքի Հայաստանի առաջնությունը: Այն ընթանալու է Ծաղկաձորի նախկին մարզադաշտի տարածքում»,-ասում է Սարգսյանը:

Հավելենք, որ դահուկավազքի Հայաստանի առաջնության առաջին օրը մարզիկները մրցելու են ազատ ոճում, հետո` դասական, իսկ վերջին օրն ընթանալու են արագավազքի մրցումները:

Դահուկասպորտի սիրահարները բացառիկ հնարավորություն կունենան Ծաղկաձորում մասնակից դառնալ սպորտային իրարանցմանը:

 

 

 

Լրահոս
0