00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ահաբեկչությունների էվոլյուցիան Թուրքիայում

© Sputnik/Omer Faruk Baran / Անցնել մեդիապահոցПоследствия теракта в городе Чинар в Турции
Последствия теракта в городе Чинар в Турции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայում տեղի ունեցած պայթյունների շարքը կարող է Էրդողանի վարչակազմին բարդ վիճակի մեջ դնել, կարծում է թուրքագետ Հակոբ Չաքրյանը

Արման Վանեսքեհյան, Sputnik.

Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը, որը խլեց 10 օտարերկրյա զբոսաշրջիկի կյանք (9 գերմանացի և մեկ նորվեգացի), ևս 15 մարդ վիրավորվեց, Թուրքիայում ամենևին էլ եզակի երևույթ չէ:

Այդ ահաբեկչությունը թերևս պետք է դիտարկել որպես Թուրքիայում գրանցվող արտակարգ պատահարների երկար շղթայի մի օղակ: Չէ՞ որ վերջին ժամանակներն այդ երկրում զարմանալի պարբերականությամբ տեղի են ունենում ավելի մեծ հզորությամբ, զոհերի ու ավերածությունների ավելի մեծ քանակով պայթյուններ:

Բավական է միայն հիշել, օրինակ, Սուրուչում (ամառ, 32 զոհ), Անկարայում (աշուն, 106 զոհ), Իգդիրում (սեպտեմբեր, 16 զոհ), Դիարբեքիրում (2016թ.-ի հունվարի 15, 5 զոհ) տեղի ունեցած ահաբեկչությունները… Ցուցակը, ի դեպ, թերի է, սակայն արդեն բավական է, որպեսզի հասկանանք մեկ բան՝ Թուրքիայի հատուկ ծառայությունները և ոստիկանությունը կամ չեն կարողանում զսպել ահաբեկչությունների ալիքը, կամ ստեղծված իրավիճակը նրանց ձեռնտու է: Բանն այն է, որ Էրդողանի վարչակազմը հնարավորություն է ստանում օգտագործել ահաբեկչությունների ալիքը որպես բռնաճնշումներն ուժեղացնելու առիթ, որոնք առաջին հերթին ուղղված են քրդական ազատագրական շարժման դեմ:

Մյուս կողմից Ստամբուլի Սուլթան Ահմեդի հրապարակում տեղի ունեցած վերջին դեպքը, երբ ահաբեկչական գործողությունների զոհ դարձան գերմանացի զբոսաշրջիկները, այս սխեմայի մեջ չի տեղավորվում, քանի որ պաշտոնական Անկարան ի սկզբանե մեղադրել է դրանում ոչ թե քրդերին, այլ սիրիացիներին: Էրդողանի վարչակազմի տեսանկյունից դրանում որոշակի տրամաբանություն նույնպես կա, քանի որ պայթյունի նախօրեին թուրք պաշտոնատար անձինք մեղադրել են Ռուսաստանին, Սիրիային, Իրաքին և գրեթե ողջ համաշխարհային հանրությանը, որ նրանք բոլորը խանգարում են Թուրքիային նպատակաուղղված և, գլխավորը, արդյունավետ կերպով պայքարել «Իսլամական պետության» դեմ:

Սակայն տվյալ դեպքում թուրքերի բախտը պարզապես չբերեց, քանի որ ահաբեկչության զոհ դարձան արտասահմանցիները, առավել ևս՝ գերմանացիները: Գերմանիայի ՆԳՆ ղեկավար Թոմաս դե Մեզիերն ակնթարթորեն միացավ հետաքննությանը:

«Բավական հետաքրքիր մանրամասներ են պարզվել: Բանն այն է, որ երբ բառացիորեն 5 ժամ հետո հաստատվեց մահապարտի անձը, պարզվեց, որ նա բոլորովին էլ սիրիացի չէր»,- Sputnik Արմենիային ստեղծված իրավիճակը մեկնաբանեց փորձագետ, թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

Սուլթան Ահմեդի հրապարակում իրեն պայթեցրել է 1988թ.-ին ծնված ոմն Նաբիլ Ֆաթլի՝ Սաուդյան Արաբիայի քաղաքացի, որը մինչ այդ երկար ժամանակ Սիրիայի տարածքում կռվել է ԻՊ շարքում: Նա, ինչպես պարզվել է, ոչ մի անգամ չի հայտնվել ոստիկանության և գաղտնի ծառայությունների ուշադրության կենտրոնում, չի ներառվել պոտենցիալ մահապարտների ցուցակներում։ Ուրեմն ինչպե՞ս է ստացվել, որ նրա մատնահետքերը հայտնվել են ոստիկանության արխիվներում:

Թուրքագետը բացառում է այն տարբերակը, որ մահապարտը հատել է թուրք-սիրիական սահմանն օրինական հիմունքներով և անձնագիր ներկայացրել թուրք սահմանապահներին, ինչպես ներկայացնում են այդ երկրի հատուկ ծառայությունները՝ պնդելով, որ ահաբեկչի մատնահետքերը հենց այդպես են հայտնվել արխիվներում:

Մենք բոլորս գիտենք, որ ԻՊ գրոհայիններն ուղղակի հատում են սահմանը և ուղևորվում Թուրքիա թուրք-սիրիական սահմանի 93 կիլոմետր երկարությամբ այն հատվածում, որը չի վերահսկվում թուրք սահմանապահների կողմից և գտնվում է ԻՊ գրոհայինների վերահսկողության տակ:

«Գերմանիայի ներքին գործերի նախարարն, ի դեպ, կարծիք է հայտնել, որ հետաքննության պաշտոնական վարկածում առկա են մի շարք տարօրինակ անհամապատասխանություններ: Ուստի գերմանացի քննիչները, որոնք չափազանց արագ միացել են հետաքննությանը, կաշխատեն հատուկ ուշադրությամբ»,- ասում է Չաքրյանը:

Հնարավոր է՝ ահաբեկչության թիրախ էին կոնկրետ Գերմանիայի քաղաքացիները: Եվ տվյալ դեպքում թուրքական հատուկ ծառայությունների առնչության մասին վարկածը կարող է ճիշտ լինել:

Եթե հետևենք փորձագետի տրամաբանությանը, ապա կարելի է ենթադրել հետևյալը. Սուլթան Ահմեդի հրապարակի պայթյունով վարչակազմը փորձել է մեկ գնդակով երկու նապաստակ սպանել:

Մի կողմից` նրանք ցանկացել են որոշակի խուճապ առաջացնել հենց Գերմանիայում: Պետք չէ մոռանալ, որ հենց Գերմանիա է փորձում մտնել սիրիացի փախստականների մեծամասնությունը, որը հիմա Թուրքիայում է: Բացի այդ, այժմ որոշվում է Թուրքիային ևս մեկ խոշոր գումար (3 մլրդ եվրո) տրամադրելու հարցը՝ այդ երկրի տարածքում փախստականներին պահելու հարցում օգնելու համար:

Մյուս կողմից` եթե թուրքերին հաջողվեր համաշխարհային հանրությանը ներկայացնել տեղի ունեցածն այնպես, որ ահաբեկչության մեջ մեղավոր են սիրիացիները, իրանցիները և ռուսները (թուրքական ԶԼՄ-ներն այդ առիթով արդեն հեգնում են` նշելով, որ մեղքը կարելի է բարդել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա), ապա կարելի էր համարել, որ հարցը լուծված է:

Սակայն, ինչպես պնդում է փորձագետը, բոլոր ծրագրերը ձախողեց մահապարտի մատը, որը գտան համապատասխան ծառայությունները, և հենց դա պարզեց, որ մահապարտն ԻՊ ահաբեկիչ էր…

 

 

 

 

Լրահոս
0