00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավետիսյանների հարազատները կմասնակցեն արտագնա դատական նիստին

© Արմենուհի ՄխոյանԱվետիսյանների հարազատները
Ավետիսյանների հարազատները - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ավետիսյանների հարազատները փոխեցին իրենց որոշումը և կներկայանան 102-րդ ռազմաբազայի տարածքում նշանակված արտագնա դատական նիստին

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների հարազատները կմասնակցեն հունվարի 18-ին ՌԴ 5-րդ կայազորի 102-րդ ռազմաբազայի տարածքում նշանակված արտագնա դատական նիստին:

Հարազատներն այս որոշումն ընդունեցին իրենց փաստաբանների հետ խորհրդակցության արդյունքում: Որոշումն ընդունվեց, բայց սա դիրքորոշման փոփոխություն չի նշանակում: Այս մասին հարազատները հայտարարեցին հունվարի 16-ին Գյումրու «Վարդանանց» հրապարակում նախապես հայտարարված հավաքի ժամանակ:

Նշենք, որ Ավետիսյանների հարազատները Ավետիսյանների մահվան տարելիցին հայտարարել էին, որ չեն մասնակցի դատական նիստին, եթե այն անցկացվի ռազմաբազայի տարածքում: Այսօր արդեն հարազատները հայտարարեցին, որ կմասնակցեն այդ նիստին, քանի որ այդ դատական նիստը, ըստ օրենքի, կարող է անցկացվել առանց իրենց ներկայության, իսկ դա այս պարագայում անթույլատրելի է:

«Մեր պահանջը դատական գործընթացը ՀՀ դատարանում անցկացնելն է, քանի որ կայազորի տարածքի դահլիճում չկան համապատասխան պայմաններ, բայց խորհրդակցելով մեր փաստաբանների ու իրավաբանների հետ` տեղեկացանք, որ չմասնակցելու դեպքում դատը կշարունակվի առանց մեր ներկայության, իսկ դա մեզ պետք չէ: Մենք կգնանք այս դատին՝ ռազմաբազա, այնտեղ էլ մեր փաստաբանները կներկայացնեն միջնորդություն»,-նշեց մահացած Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանը:

Ավետիսյանների դուստը՝ Լուսինե Ավետիսյանը նշեց, որ հոգեբանական առումով աննկարագրելի ծանր է սպանված Ավետիսյանների հարազատների համար նստել Պերմյակովի դիմաց:

«Մենք կգնանք, բայց մեր պահանջը նորմալ պայմաններն են: Որտեղ էլ որ դատը լինի, պետք նորմալ պայման լինի` սեղան, որի մոտ մենք նստենք ու լսենք, թե Պերմյակովը ինչ է խոսում, իսկ եթե պայմանները չբավարարեն, մենք անպայման կբոյկոտենք և կլքենք դահլիճը: Մեր պահանջը արդար դատավարությունն է»,-նշեց Լուսինե Ավետիսյանը՝ հավելելով, որ իրենց հետագա քայլերը կորոշվի տեղում՝ ելնելով փաստաբանների կողմից ներկայացված միջնորդությունների քննման և որոշման ընթացքից:

Ի դեպ, հարազատները պահանջում են նաև դատին ՀՀ գլխավոր դատախազի և դատավորի ներկայությունը:

Ավետիսյանների փաստաբանների կողմից առաջիկա նիստի ժամանակ կներկայացվեն նոր միջնորդություններ: «Միանշանակ, հաջորդ դատական նիստին շատ խիստ պահանջներ են լինելու դատական նիստի պայմանների ապահովման, այդ թվում նաև դատական նիստը ռազմաբազայից տեղափոխելու առումով: Մեզ պետք են մաքսիմալ պայմաններ՝ արդյունավետ նախաքննություն իրականացնելու համար»,-նշեց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը՝ փաստելով, որ հունվարի 18-ին Գյումրու 102-րդ ռազմաբազայի տարածքում նշանակված դատական նիստին Ավետիսյանների հարազատների ներկայությունն ամեն դեպքում պետք է, քանի որ այդ պարագայում օրենքը չի արգելում դատական նիստի ընթացքը:

«Թողնել, որ հետագա դատական նիստերին կարևոր հարցերը բարձրաձայնվեն առանց տուժողների մասնակցության, ես դա անթույլատրելի եմ համարում, և դա է պատճառը, որ այս դիրքորոշումը իմանալուց հետո Ավետիսյանների հարազատները փոխեցին իրենց որոշումը և կմասնակցեն այս դատական նիստին, բայց այս որոշումը ժամանակավոր է, քանի որ հաջորդ նիստին մեր կողմից տեղի հետ կապված միջնորդությունը կներկայացվի, և միջնորդության քննության արդյունքում հարազատները նոր վերջնական որոշումը կկայացնեն»,- նշեց Երեմ Սարգսյանը։

Նա հավելեց, որ կան խնդիրներ, որոնք մարտավարական առումով ճիշտ չէ այս պահին բացահայտել, այդ գործընթացը կլինի աստիճանաբար:

«Օրենքով միայն մեղադրողի, մեղադրյալի և նրա պաշտպանների բացակայությունն է, որ արգելում է դատական նիստի անցկացում: Տուժող կողմի համար դատական նիստին մասնակցելը պարտականություն չէ, այլ իրավունք է, որից կարող են օգտվել: Եվ այս պարագայում մենք թույլ չենք տա, որ առանց հարազատների դատը կայանա: Այս պահին ճիշտ է մեր կողմից ներկայանալ հաջորդ դատական նիստին, ներկայացնել մեր միջնորդությունները, և դրա արդյունքում վերջնական քննարկում ու որոշում կայացվի: Այս պահին չեմ կարող ասել դատարանն ինչ որոշում կկայացնի, բայց կան իրական հիմքեր այս միջնորդությունը բավարարելու»,- նշեց Երեմ Սարգսյանը:

Երեմ Սարգսյանը լրագրողների հարցին ի պատասխան տեղեկացրեց նաև, որ նմատիպ հոդվածի ու մեղադրանքի պարագայում օրենքն արգելում է նաև արագացված դատաքննության կարգը:

 

 

Լրահոս
0